Պրահլադ Ջանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրահլադ Ջանի
գուջարաթի՝ પ્રહલાદ જાની
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1929(1929-08-13)[1]
ԾննդավայրMehsana district, Baroda State, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էմայիսի 26, 2020(2020-05-26)[2] (90 տարեկան)
Մահվան վայրCharada, Mansa Taluka, Gandhinagar district, Գուջարաթ, Հնդկաստան[3]
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
ՄասնագիտությունՅոգեր, ճգնավորություն և sādhu

Պրահլադ Ջանի (գուջարաթի՝ પ્રહલાદ જાની, անգլ.՝ Sri Mataji Prahlad Jani, օգոստոսի 13, 1929(1929-08-13)[1], Mehsana district, Baroda State, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մայիսի 26, 2020(2020-05-26)[2], Charada, Mansa Taluka, Gandhinagar district, Գուջարաթ, Հնդկաստան[3]), հնդիկ յոգ և ճգնավոր։ Ապրել է Ամբա-Մատի[4] աստվածուհու տաճարի մոտ գտնվող քարանձավում։ Նրա քարանձավ այցելել են բազմաթիվ ուխտավորներ[5]։ Պրահլադ Ջանին հավաստիացնում էր, որ 8-9 տարեկանից չի կերել և չի խմել և իրեն լիովին նորմալ է զգում։

Հետազոտություններ և վկայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրահլադ Ջանիի պնդումները հաստատելու կամ հերքելու նպատակով նրան 2 անգամ հիվանդանոց են տեղափոխել` բժիշկների հսկողության ներքո գտնվելու համար։ Առաջին անգամ տեղափոխվել է հիվանդանոց 2003 թվականին տասը օրով։ Նրան տեղավորել են Ահմադաբադ քաղաքի հիվանդանոցում՝ Թերապևտների ասոցիացիայի և Ֆիզիոլագիայի ու կից գիտությունների ինստիտուտի բժիշկների հսկողության տակ։ Հետազոտությանը մասնակցել է գրեթե 100 մասնագետ։ Բուժանձնակազմը հերքել է խաբելու հնարավորությունը։ Հիվանդանոցում գտնվելու ժամանակ նա անընդհատ եղել է տեսանկարահանվող հիվանդասենյակում։ Հետևողների խնդիրը հեշտացնելու նպատակով Ջանին այդ ընթացքում չի լվացվել և չի լողացել։

Տասը օրվա ընթացքում Պրահլադ Ջանին բացարձակապես ոչինչ չի կերել և ոչ մի կաթիլ ջուր չի խմել։ Ոչ մի բնական արտանետում նույնպես չի նկատվել։

Ուսումնասիրությունների արդյունքում բժիշկները բացահայտել են, որ հիվանդի միզապարկը լցվում է մեզով, իսկ հետո այն դատարկվում է ներծծվելով հետ` պատերի մեջ[6]։

Երկրորդ անգամ Ջանին եղել է Հնդկաստանի Պաշտպանության նախարարության Ֆիզիոլոգիայի ինստիտուտի և կից գիտությունների աշխատողների հսկողության տակ 2010 թվականին։ Բժիշկների արդյունքները համանման էին` հետազոտության ընթացքում նա ջուր չի խմել և հաց չի կերել։

Ջանին չի կերել, չի խմել և չի հոգացել իր բնական կարիքները։ Նա ակտիվ է, էներգիայով լի և բարյացակամ։

Հնդկաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները հույս ունեն, որ սրբի փորձը կօգնի նրանց մշակել արտակարգ իրավիճակներում գոյատևելու մեթոդիկա։

Ամենազարմանալին այն է, որ նրա երիկամները արտադրում են փոքր քանակությամբ մեզ, սակայն նա կարիքները չի հոգում, այն ուղակի ինչ-որ տեղ հետ է քաշվում։ Սովորական մարդը այդ պարագայում մի քանի օրվա ընթացքում մահանում է թունավորումից։

Ռազմական լաբորատորիայի ներկայացուցիչը հայտատարել է․

Ուսումնասիրության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ` պատրաստելու զինվորներին երաշտի պայմաններում, բարձրլեռնային շրջաններում կամ ջրհեղեղների ժամանակ գոյատևելու համար, երբ մաքուր խմելու ջրի հասանելիություն չկա։

Հնդկաստանի ռազմական բժիշկները ցանկանում են օգտագործել արդյունքները ունիվերսալ զինվորներ պատրաստելու համար[7]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Harvard Humanitarian Initiative»-ից բժիշկ Մայքլ Վան Ռեյենը կասկածի տակ է դնում կատարված ուսումնասիրությունների հավաստիությունը՝ բացատրելով, որ երկար ժամանակ քաղցած մնալու դեպքում մարդիկ իրենց օրգանիզմի ռեսուրսները վատնում են, իսկ դա հանգեցնում է լյարդի խանգարման, հաճախասրտության և սրտի վնասման։

Ամերիկացի դիետոլոգների ասոցիացիայի պրես-քարտուղարը նշել է, որ մարդը կարող է գոյատևել միայն ջուր խմելով, սակայն դա լավ տարբերակ չէ, քանի որ օրգանիզմին անհրաժեշտ են նաև այլ վիտամիններ և հանքանյութեր, որոնք ստացվում են միայն սննդի միջոցով[8]։

Սննդի հետազոտող Պյոտոր Կլիֆտոնը նույնպես համաձայն չէ ուսումնասիրությունների արդյունքների հետ։ Նա կարծում է, որ Ջանիին չպետք է թույլ տային լոգանք ընդունել և ողողումներ կատարել, և գիտնականների եզրակացությունները ճիշտ չեն եղել։ Ավստրալիական «Sydney Morning Herald» թերթը գրել է, որ մարդիկ, նմանակելով լեգենդար մարդկանց` հրաժարվելով ջրից և ուտելիքից, սովորաբար մահացել են, և ամբողջ փորձը անվանել է կեղծիք[9]։

Ըստ Սանալ Էդամարուգուի՝ Ջանին երբեմն դուրս է եկել տեսախցիկների տեսադաշտից, բացի այդ, նրան թույլ է տրվել շփվել իր հետևորդների հետ և դուրս գալ սենյակից արևային լոգանք ընդունելու համար։ Էդամարուգուն նաև նշել է, որ ողողումներն ու արևային լոգանքներն անցկացվել են ոչ լիարժեք հսկողության ներքո, իսկ իրեն թույլ չեն տվել ներկա գտնվել հետազոտություններին ինչպես 2003 թվականին, այնպես էլ 2010-ին[10]։ Նա ենթադրում է, որ Ջանին ունի «ազդեցիկ հովանավորներ», որոնք թույլ չեն տվել Էդամարուգուին ստուգել հետազոտություններ անցկացնելու վայրը, թեև հեռուստատեսությամբ հեռարձակվող ուղիղ եթերի ժամանակ նրան հրավիրել են ներկա գտնվելու համար[10]։

Հնդկաստանի ռացիոնալիստական ասոցիացիան նշել է, որ նման դեպքեր եղել են նաև նախկինում, սակայն հետագայում բոլոր այդ դեպքերը գնահատվել են որպես խարդախություն[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Il affirmait n'avoir ni bu ni mangé pendant 80 ans : l'Indien Prahlad Jani est décédé (ֆր.) // Ouest-France — 2020. — ISSN 0999-2138; 2262-4279
  3. 3,0 3,1 3,2 Yogi Prahlad Jani, who claimed to have survived for over 70 years without food and water, no moreTimes Now, 2020.
  4. «Можно ли вообще ничего не есть?». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
  5. Пралад Джани
  6. Свидетельства о людях, не принимающих еды
  7. Индийские медики изучают йога НЬЮ-ДЕЛИ, 30 апр — РИА Новости, Евгений Безека
  8. «Scientists Baffled by Prahlad Jani, Man Who Doesn't Eat or Drink». Abcnews.go.com. 2010 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
  9. «Yogi beaten by bear necessities of life without food» Glenda Kwek, May 14, 2010, Sydney Morning Herald, Sydney, Australia
  10. 10,0 10,1 . Edamaruku, Sanal (2010 թ․ մայիսի 18). «India's man who lives on sunshine». The Guardian. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
  11. Rawstorne, Tom (2010 թ․ մայիսի 7). «The man who says he hasn't eaten or drunk for 70 years: Why are eminent doctors taking him seriously?». Daily Mail.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլալեզու աղբյուրներ