Պտղոմեոս X Ալեքսանդր I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պտղոմեոս X Ալեքսանդր I
Ծնվել է՝մ. թ. ա. 140
Ծննդավայրանհայտ
Մահացել է՝մ. թ. ա. 88
Վախճանի վայրանհայտ
ՏոհմՊտղոմեոսներ
գերիշխան
ՀայրՊտղոմեոս VIII Էվերգեթես
ՄայրԿլեոպատրա III
ԵրեխաներՊտղոմեոս XI Ալեքսանդրոս II, Cleopatra VI of Egypt? և Կլեոպատրա V

Պտղոմեոս X Ալեքսանդր I, եգիպտական փարավոն, կառավարել է մ.թ.ա. 107-89 թվականներին։ Պատկանում է Պտղոմեոսների դինաստիային, Պտղոմեոս VIII Ֆիսկոնի և նրա զարմուհի Կլեոպատրա III-ի որդին է, Պտղոմեոս IX Լաֆուրի՝ եղբարը։

Համիշխանություն մոր ՝ Կլեոպատրա III-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Պտղոմեոս VIII-ի կտակի, գահը պետք է ժառանգեր նրա կին Կլեոպատրա III-ը նրանց այն որդու հետ, ում կինը կընտրեր։ Մայրը ցանկանում էր ընտրել իրենց ավելի շատ ենթարկվող, իր կողմից սիրելի Ալեքսանդրին։ Այս պրոցեսին խանգարեց Ալեքսանդրիայի ժողովուրդը, և, նրանց ընդառաջ գնալով, Պտղոմեոս IX Սոտեր II-ը, առավել հայտնի որպես Լաֆուր, հայտարարվեց որպես փարավոն։

Ալեքսանդրն ուղարկվեց Կիպրոս որպես փոխարքա՝ ստրատեգոսի պաշտոնով, սակայն, եղբոր կառավարման 4-րդ տարում(մ.թ.ա. 114 թվական), ընդունեց փարավոնի պաշտոնը։ Իրադարձության իրողությունը պարզ չէ, սակայն փարավոնն իր կառավարման ժամանակաշրջանը հաշվում է այդ թվականից[1]։ Նա առանց միջադեպերի կառավարել է Կիպրոսը մինչև մ.թ.ա. 107 թվականը, երբ Կլեոպատրան, Լաֆուրին աքսորելով, կանչել է Ալեքսանդրին, որպեսզի վերջինս զբաղեցնի Եգիպտոսի գահը (սա պատահել է Կլեոպատրայի գահակալման 11-րդ տարում և Ալեքսանդրի կառավարման 8-րդ տարում)։ Ալեքսանդրը իր մոր հետ միասին կառավարել է մինչև վերջինիս մահը՝ մ.թ.ա. 101 թվականին։ Մոր ամբարտավան և տիրակալ բնույթը, ամենայն հավանականությամբ, խանգարել են նրան բավարար մասնակցություն ունենալ գործերի կառավարման մեջ։ Միակ դեպքը, երբ նրա անունը կարելի է  հանդիպել աշխատություններում, Սիրիայի վրա հարձակումն է, որտեղ այն ժամանակ Պտղոմեոս Լաֆուրը մարտական գործողություններ էր իրականացնում մ. թ. ա. 102-ին։ Կլեոպատրան իր որդուն ՝ Ալեքսանդրին, հրաման տվեց հսկայական նավատորմի հետ նավարկել Փյունիկիա, իսկ ինքը ցամաքային բանակի հետ գնաց Պաղեստին[2][3]։

Մոր մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. թ. ա. 101 թվականից հետո Մայր թագուհու անունն անհետանում է թվագրման բանաձևերից (նրա վերջին հիշատակումը կատարվել է մ. թ. ա. 101 թվականի սեպտեմբերի 16-ին) և դա, ըստ երևույթին, պայմանավորված է նրա մահվով։ Դրանից հետո Պտղոմեոս X Ալեքսանդր I-ի անունը հիշատակվում էր իր թագուհու ՝ Բերենիկա III-ի հետ, որը նրա եղբոր ՝ Պտղոմեոս Լաֆուրի դուստրն էր։ Մինչ մեր ժամանակը պահպանված առաջին աղբյուրը, որում հայտնվում է Բերենիկի անունը, պապիրուսն է, որը գրվել  է մ. թ. ա. 101 թվականի հոկտեմբերի 31-ին։ Հունական պատմական ավանդությունները (Յուստինոս, Պավսանիաս, Աթենեոս) փաստում են, որ Ալեքսանդրը հրամայել է սպանել իր մորը. Յուստինոսը պատմում է, թե ինչպես ալեքսանդրիայի ժողովուրդը վրդովվել է և հետ է կանչել Լաֆուրին։ Սակայն, քանի որ Ալեքսանդրի աքսորը տեղի է ունեցել մոր մահից միայն տասներկու տարի անց, Յուստինոսը, իր սովորության համաձայն, տարվել է դրամատիկ էֆեկտով ՝ ի վնաս փաստերի։ Արդյոք Կլեոպատրա III-ը իսկապես սպանվել է որդու հրամանով, մնում է անհասկանալի[4]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան տեսակ Հիերոգլիֆային ուղղագրություն Տրանսլիտերացիա
«Սերեխ անուն»(ինչպես Հոր-ը)
G5
C19Aa15
F32
F105N35
O34
Aa5A
Q3

S34
E1D2
Z1
F31S29Aa1
W24
N37
N37
V28E34
N35
W24
Z7
A17F35M30N36
X1
O34
N28
N35
O34
X1 G14
I9
D2
W11
X1
I9
I9
U2 D46
Z1s
D36
?
D40
N25
X1 Z2ss
V15
Aa15
S42 U31
I9
N6
Z1
W19U36N8I9
Aa15
N27
X1
O1
nṯrj-m-ẖt ẖnm.n-sw-Ḥpw-ˁnḫ-ḥr-msḫn(t) ḥwnw-nfr bnr-mrwt sḫˁj.n-sw-mwt.f-ḥr-nst-jt.f ṯmȝ-ˁ ḥwj-ḫȝswt jṯj-m-sḫm.f-mj-Rˁ-psḏ.f-m-ȝḫt
«Նեբտի անուն»(որպես կրկնակի պսակի Տեր)
G16
O34
O4
D21
F34M13M127E1Z9
D40
S42N37
V28 N5 V28
shrw-tȝwj kȝ-nḫt sḫm-nḥḥ
«Ոսկե անուն»

(ինչպես ոսկե Հոր-ը)

G8
O29VF34
Z1

Z1
R8
Z1
R8
Z1
R8N36D10X1
O49
M17U33M17M17A311A
X1
Z4
M14I12I12Aa16 I9
I9
N17
O5
X1 O49
Aa15
R4
X1 Q3
ˁȝ-jb mrj-nṯrw jty-Bȝqt ḥqȝ-Wȝḏtj ˁq.f-Tȝmrj-m-ḥtp
«Գահական անուն»(որպես վերին և ստորին Եգիպտոսի թագավոր)
nswt&bity

U22
R8
X1
H8
R8U22
X1
N6
X1 H8
F44Q3
X1
V28U21
N35
D4
Aa11
C2C12O34
M22 M22
A53S34S3
jwˁ-(n)-nṯr-mnḫ-nṯrt-mnḫt-zȝt-Rˁ stp-n-Ptḥ jrj-Mȝˁt-Rˁ znn-ˁnḫ-n-Jmn

U22
R8
X1
R8N6
X1 H8
N36U22X1Q3
X1
V28U21
N35
D4
Aa11
C2C12O34
M22 M22
A53S34W24
mrj-nṯr-mnḫ-nṯrt-mnḫt-zȝt-Rˁ stp-n-Ptḥ jrj-Mȝˁt-Rˁ znn-ˁnḫ-n-Jmn
«Անձնական անուն»(ինչպես Ռա-ի որդի)
G39N5

Q3
X1
V4E23
Aa15
M17M17S29
S43

W24
F51A
I10M17?
V31
S29N35
X1 ?
O34
S34D&t&N17 p
t
V28N36
ptwlmjs ḏd n.f 'lksntrs (Ἀλέξανδρος) ˁnḫ-ḏt mrj-Ptḥ

Պտղոմեոս ահն-ջետ մերի-Պտահ — Պտղոմեոս Ալեքսանդր, թող նա հավերժ ապրի, սիրված Պտահի կողմից

Էպիտետ

Q3
R8X1G14F51A

N36
pȝ nṯr mrj mwt.f (Θεός Φιλομήτωρ)

Z1
R8
Z1
R8N36G15
Z2s
nṯrwj mrwj mwt (Θεοί Φιλομητόρες)

Հռոմի Կողմից Կիրենայիկայի Գրավումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. թ. ա. 96 թվականին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը նշանավորեց Պտղոմեոսների Թագավորության փլուզման նոր փուլի սկիզբը։ Ալեքսանդրի կիսարյուն եղբայր Պտղոմեոս Ապիոնը, որը թագավորում էր Կիրենայիկաում, մահացավ և իր թագավորությունը կտակեց հռոմի ժողովրդին[5]։ Սա Հռոմի կողմից գրավված առաջին Պտղոմեական ժառանգության տարածքն էր։ Հռոմեացիները տարածաշրջանի իշխանությունն անմիջապես չվերցրին իրենց ձեռքը։ Նրանք թույլ տվեցին հունական Կիրենայկայի հինգ քաղաքներին տնօրինել իրենց գործերը այնպես, ինչպես հարմար են գտնում։ Հռոմն պահանջում էր միայն թագավորական ունեցվածքը և սիլֆիումի բուժիչ բույսի հարկի մի բաժին՝ որը երկրում արտացրվող հիմանական արտադրանքն էր։ Սակայն, որոշ ժամանակ անց, Կիրենայիկան դարձավ հռոմեական նահանգ։ Ասպիսով, հռոմեացիները ձեռք բերեցին Հռոմին՝ որպես անցանկալի հարևան, Ալեքսանդրիայից ընդամենը 800 կիլոմետր հեռավորությամբ[6]։

Պտղոմեոս Ալեքսանդրի դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղոմեոս X-րդ արքայի արձանի գլուխը, Նոր թանգարան, Բեռլին

Մ.թ.ա.89 թվականին մոտ Պտղոմեոս Ալեքսանդրը Ալեքսանդրիայում կորցնում էր իր դիրքերը։ Հայտնի էր, որ իր հոր նման, Ալեքսանդրը բավականին գեր էր:

«Պտղոմեոսի որդի ԱԼեքսանդրը ավելի ու ավելի էր ուռճանում ճարպից, այն որդին, ով սպանել է սեփական մորը, ով կառավարում էր նրա հետ միասին։ Պոսիդոնիոսը նրա մասին գրում է իր «Պատմություն» գրքի քառասունյոթերորդ հատորում։ Ամբոխի կողմից ատելի, պալատականների կողմից սիրաշահված Եգիպտոսի տիրակալը ապրում էր շքեղության մեջ և նույնիսկ ինքնուրույն կանգնել չէր կարող ՝ առանց երկու ուղեկիցների վրա հենվելու։ Սակայն, երբ խմելու ժամանակ բանը հասնում էր պարելուն, նա ոտաբոբիկ ցատկում էր բարձր անկողնուց եւ պարողներից ավելի աշխույժ պարում:[7]

Պտղոմեոս X Ալեքսանդրի մայր Կլեոպատրա III-ը չէր վայելում ալեքսանդրացիների հարգանքը. նրան տվել են "Կոկե", այսինքն ՝ "կարմիր" անպարկեշտ մականունը, որը ժարգոնով նշանակում էր "կանանց սեռական օրգաններ": «Պասկալի քրոնիկոնում» հստակ ասվում է, որ Պտղոմեոս Աեքսանդրը «Կոկիի» որդին է[8]։ Այս անպարկեշտ մականունը փոխանցվել էր նաև Ալեքսանդրին, որին Ստրաբոնն իր աշխատության մեջ Կոկես (հին հունարեն՝ Κόκκης, այսինքն՝ «Կարմիրի որդի») և Պարիսակտ (հին հունարեն՝ Παρείσακτος, ինչը նշանակում է «անօրինական հավակնորդ», «Ուզուրպատոր») էր անվանում[9][10]։

Ապստամբություն թագավորի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի բանակը դուրս էր եկել թագավորի դեմ։ Ապստամբության ղեկավարը նրա թագավորական բարեկամ Տուրհուսն էր։ Ալեքսանդրը փախել էր Պաղեստին, որտեղ, հրեաների օգնությամբ, վարձկանների բանակ էր հավաքել, որոնց հետ նորից վերադարձել էր Ալեքսանդրիա։ Որպեսզի վարձկաններին վճարեր իրենց ծառայությունների համար, նա Սեմայից հանել էր Ալեքսանդր Մակեդոնացու ոսկե սարկոֆագը (դրա հետևանքով այն փոխարինվել է ճենապակիով)[9]։ Այս արարքը կատաղության նոր ալիք էր առաջացրել ալեքսանդրացիների շրջանում։ Ծովային ճակատամարտում ջախջախվելով ՝ Ալեքսանդրը կրկին վտարվել է, և այս անգամ նա, Բերենիկա թագուհու և դստեր հետ միասին, փախել է Լիկիայի քաղաք Միրա։ Նրա աքսորից հետո Ալեքսանդրիայի բնակիչները դեսպաններ են ուղարկել նախկին արքայի ավագ եղբոր ՝ Պտղոմեոս Սոտերի մոտ և ընտրել նրան որպես թագավոր։ Երբ վերջինս Կիպրոսից նավարկել Եգիպտոս, Ալեքսանդրը փորձել է գնալ Կիպրոս ՝ հույս ունենալով սպանել եղբորը, սակայն Ալեքսանդրիայի նավատորմի հրամանատար Հերեյը ծովում հարձակվել է նրա վրա, և Ալեքսանդրը սպանվել է կռվի ժամանակ[1][11]։

Եգիպտոսում Պտղոմեոս Ալեքսանդրը թագավորել է 18 տարի, չնայած պաշտոնապես, ըստ նրա արձանագրությունների, նա թագավորել է 26 տարի, ներառելով Կիպրոսում իր թագավորության տարիները։ Եվսեբիոս Կեսարացին, ելնելով Տյուրոս Պորֆիրիոսի խոսքերից, իր " Քրոնիկոնի " մեջ պնդում է, որ չնայած Ալեքսանդրիայի բնակիչները ի վիճակի չէին ամբողջությամբ հեռացնել Ալեքսանդրի թագավորության մասին հիշատակումները գրառումներից, սակայն, որքան կարող էին, ջնջել են նրա մասին բոլոր հիշատակումները, քանի որ կարծում էին, որ Ալեքսանդրը շատ էր սիրում հրեաներին և նրանց օգնությամբ հարձակվել էր նրանց վրա։ Այդ պատճառով, պատմաբանները նրա կառավարման բոլոր տարիները վերագրում էին նրա ավագ եղբորը ՝ Լաֆուրին։

Ալեքսանդրն ունեցել է 2 զավակ. որդին՝ Ալեքսանդրը, ով բարձրացել է Եգիպտոսի գահին, և աղջիկը, ում մասին ոչինչ հայտնի չէ[1]։

Պտղոմեոսների դինաստիա
ՆախորդողՊտղոմեոս IX Լաֆուր Եգիպտական արքա

մ.թ.ա. 10789 թվականներ (կառավարել է 18 տարի)

ՀաջորդողՊտղոմեոս IX Լաֆուր

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիրք:Бивен Э.: Династия Птолемеев [1]
  • Գիրք:Jürgen von Beckerath: Handbuch der ägyptischen Königsnamen
  • Ptolemy X Alexander entry in historical sourcebook by Mahlon H. Smith

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Евсевий Кесарийский. Хроника. Египетская хронология, 59 и 61». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
  2. «Иосиф Флавий. Иудейские древности. Книга XIII. Глава 13, 1». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  3. Կաղապար:Книга:Бивен Э.: Династия Птолемеев
  4. Կաղապար:Книга:Бивен Э.: Династия Птолемеев
  5. «Марк Юниан Юстин. Эпитома сочинения Помпея Трога «История Филиппа». Книга XXXIX, 5». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  6. Կաղապար:Книга:Бивен Э.: Династия Птолемеев
  7. «Афиней. Пир мудрецов. Книга XII, 73 (550)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  8. «Пасхальная хроника. 449'A». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
  9. 9,0 9,1 «Страбон. География. Книга XVII, с. 794 (734)». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  10. Կաղապար:Книга:Бивен Э.: Династия Птолемеев
  11. Կաղապար:Книга:Бивен Э.: Династия Птолемеев