Պտղոմեոս XI Ալեքսանդրոս II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պտղոմեոս XI Ալեքսանդրոս II
Πτολεμαῖος Ἀλέξανδρος
Դրոշ
Դրոշ
Պտղոմեոսյան Եգիպտոսի փարավոն
մ․թ․ա․ 80
Նախորդող Բերենիկե III
Հաջորդող Պտղոմեոս XII
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր մոտ մ. թ. ա. 105
Վախճանի օր մ. թ. ա. 80
Վախճանի վայր Ալեքսանդրիա
Դինաստիա Պտղոմեոսներ
Քաղաքացիություն Հին Եգիպտոս
Հայր Պտղոմեոս X Ալեքսանդր I
Մայր Կլեոպատրա Սելենա
Ամուսին Բերենիկա III

Պտղոմեոս XI Ալեքսանդրոս II[Ն 1] (հին հունարեն՝ Πτολεμαῖος Ἀλέξανδρος, մոտ մ. թ. ա. 105 - մ. թ. ա. 80, Ալեքսանդրիա), Եգիպտոսի փարավոն Պտղոմեոսյան արքայատոհմից, որը կառավարել է մ․թ․ա․ 80 թվականին՝ ընդամենը մի քանի օր։

Պտղոմեոս XI-ը Պտղոմեոս X Ալեքսանդրոս I-ի և Կլեոպատրա Սելենեի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղոմեոս XI-ը Պտղոմեոս X Ալեքսանդրոս I-ի և Կլեոպատրա Սելենեի որդին է, որը ծնվել է մոտավորապես մ․թ․ա․ 105 թվականին[1]։

Մ․թ․ա․ 81 (կամ 80) թվականին մահանում է Պտղոմեոս IX Լաթրիոսը՝ գահը թողնելով իր միակ օրինական դստերը՝ Կլեոպատրա Բերենիկեին (վերջինս կառավարում է որպես Բերենիկե III): Որոշ ժամանակահատված միանձնյա կառավարելուց հետո եգիպտական գահի պատկանելիության շուրջ ծագում են տարաձայնություններ․ հռոմեական դիկտատոր Լուցիոս Կոռնելիուս Սուլլան չէր համակերպվում այն իրողության հետ, որ Եգիպտոսը կարող էր դուրս գալ Հռոմեական հանրապետության ազդեցության ոլորտից։ Այդօրինակ իրավիճակից խուսափելու համար Հռոմը նպատակադրված էր եգիպտական գահին բազմեցնել իր «կամակատար»-ին՝ Պտղոմեոս X-ի երիտասարդ որդուն՝ Պտղոմեոս XI-ին։

Այդպիսի պայմաններում Պտղոմեոս XI-ը ամուսնանում է Բերենիկե III-ի հետ, որն ամենայն հավանականությամբ Պտղոմեոսի խորթ մայրն էր, զարմուհին և հնարավոր կիսաքույրը։ Ամուսնությունից իննսուն օր անց Պտղոմեոսը անհայտ պատճառներով սպանում է իր կնոջը՝ զավթելով Պտղոմեոսյան Եգիպտոսի գահը։ Կնոջ մահվանից հետո Պտղոմեոս XI-ը միանձնյա կերպով գահակալում է ընդամենը մի քանի օր և ապա՝ գահընկեց արվում Ալեքսանդրիայի քաղաքացիների կողմից։

Պտղոմեոս XI-ին հաջորդում է իր զարմիկը՝ Պտղոմեոս XII Աուլետեսը՝ Պտղոմեոս IX-ի ապօրինածին որդին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պտղոմեոսների համարակալումը ժամանակակից պրակտիկա է։ Մեզ հասած պատմագիտական աղբյուրները կարող են չհամապատասխանել ներկայիս օրինաչափությանը։ Տարբերակման ամենաարժանահավատ ձևը մակդիրն է (օրինակ՝ Թեոս Ֆիլոպատոր՝ «աստված, որ սիրում է իր հորը»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Llewellyn Jones, Lloyd (2013) [2012]. «Cleopatra Selene». In Bagnall, Roger S.; Brodersen, Kai; Champion, Craige B.; Erskine, Andrew; Huebner, Sabine R. (eds.). The Encyclopedia of Ancient History (13 Vols.). Vol. III: Be-Co. Wiley-Blackwell. ISBN 978-1-405-17935-5.