Պորտալ:Օսմանյան կայսրություն/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեպանտոյի ծովամարտ (իսպ.՝ Batalla de Lepanto, իտալ.՝ Battaglia di Lepanto, թուրք.՝ İnebahtı Deniz Muharebesi), ռազմական բախում Իսպանական կայսրության և Վենետիկյան հանրապետության գլխավորած Սրբազան լիգայի` մի կողմից և մյուս կողմից` օսմանյան նավատորմի միջև, որը տեղի ունեցավ 1571 թվականի հոկտեմբերի 7-ին Պատրասի ծովածոցում գտնվող Լեպանտոյի (հին Naupactus Ναύπακτος վայրի վենետիկյան տարբերակը, օսմանյան տարբերակով` İnebahtı) ռազմածովային բազայի մոտ։ Սրբազան լիգան կազմված էր եվրոպական մերձծովյա կաթոլիկ երկրներից` Հռոմի պապ Պիոս V-ի ջանքերով, և որի ռազմական ուժերի հրամանատարն էր Հռոմեական սրբազան կայսրության կայսր Կառլոս V-ի ապօրինածին որդի Խուան Ավստրիացին։ Լեպանտոյի ծովամարտը Արևուտքի պատմությունում թիանավերի մասնակցությամբ մեծագույն ծովային ճակատամարտն էր` հին աշխարհից ի վեր, որին մասնակցում էր ավելի քան 400 ռազմանավ։ Սրբազան լիգան ճակատամարտում վճռական հաղթանակ տարավ, ինչը ազդարարեց միջերկրածովյան տարածաշրջանում օսմանյան ռազմական ծավալման փուլի ավարտը :