Պորտալ:Սիրիա/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քեսաբի շրջան (նաև Քեսապի շրջան, արաբ.՝ كسب), հայաբնակ շրջան Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Լաթակիայի մարզում։ Գտնվում է Թուրքիայի և Սիրիայի սահմանին։ Քեսաբի նահիեի կենտրոնն է Քեսաբ գյուղաքաղաքը, որը գտնվում է Լաթակիա քաղաքից 59 կմ հյուսիս, Կասիոս լեռան լանջին։

Քեսապի շրջանը ձգվում է Անտիոքից 60 կմ հարավ՝ դեպի Միջերկրական ծովի ափը։ Քեսապն ու շրջակա տասներկու գյուղերը գտնվում են 1800 մ բարձրություն ունեցող Կասիոս լեռան արևմտյան, հարավ-արևելյան և հարավային սարալանջերի վրա։ Լեռը հունահռոմեական ժամանակաշրջանում կոչվել է Կասիոս, իսկ Խաչակիրների շրջանում՝ Պարլեր (Mont Perlier)։ Արաբներն այն կոչել են Ճեպել Ագրա (Ճաղատ լեռ)։ Լեռան հարավ-արևելյան լանջին՝ 1250 մ բարձրության վրա գտնվում է Պալլում կամ Պարլում կոչվող ուխտատեղին։ Կառույցը նման է հունահռոմեական տաճարի ավերակների և հունահռոմեական պատմիչների կողմից հիշատակվում է որպես Զևս աստծո սուրբ լեռ։ Տաճարի ավերակների վրա հավանաբար բարձրանում է Անտիոքի լատին դքսության օրոք կանգնեցված Պարլերի լեռան վանքը։ (մանրամասն...)