Պորտալ:Նախապատմական Եվրոպա/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախապատմական Եվրոպայի առաջին բնակիչները եկել են հին քարի դարի ժամանակաշրջանում։ Գյուղատնտեսությունը հնադրյան եվրոպայում զարգացավ մոտավորապես մ.թ.ա. 7000-ական թվականներին նոր քարի դարի ժամանակաշրջանում։ Նեոլիթ Եվրոպայի ժամանակաշրջանը տևեց մոտ 4000 տարի, զարգացում ապրեց մետաղյա իրերի պատրաստման մշակույթը։ Տեխնոլոգիական նորամուծությունները նախապատմական ժամանակաշրջանում կատարվում էին հիմնականում միջերկրյածովյան ժողովուրդների կողմից, որոնք հիմնականում բնակվում էին մայրցամաքի հյուսիսարևելքում։ Նախապատմական Եվրոպայի հայտնի քաղաքակրտություններից են Մինոյան և Մակենյան քաղաքակրթությունները, որոնք գործել են մ.թ.ա. 1200-ական թվականներին Բրոնզե դարի ժամանակաշրջանում։

Անտիկ շրջանը սկսվեց քաղաք-պետությունների զարգացմամբ Հին Հունաստանում։ Հունական մշակույթը տարածվեց Ասիայով շնորհիվ մեծ նվաճող Ալեքսանդր Մակեդոնացու։ Հռոմեական կայսրությունը տիրեց միջերկրյածովյան տարածքներին և իր հետ բերեց հռոմեական իրավունքը և հռոմեական լեգեոնը։ Տարածաշրջանում զարգացավ հունական մշակույթը։ 300 թվականին կայսրությունը բաժանվեց արևմտյան և արևելյան մասերի։ 4-5-րդ դարերում սկսվեց գերմանական ժողովուրդների ներխուժումը կայսրության տարածք, ինչի հետևանքով կայսրությունը կործանվեց 476 թվականին և սկիզբ առավ միջին դարերը։