Պորտալ:Նախապատմական Եվրոպա/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծ Հունաստան (/ˌmæɡnə ˈɡriːsiə, ˈɡriːʃə/, : US: mæɡnə ˈɡreɪʃə, Լատիներեն "Great Greece", հունարեն: Μεγάλη Ἑλλάς, Megálē Hellás, Իտալերեն: Magna Grecia)՝ Հարավային Իտալիայի ափամերձ տարածքների անունն է: Այն գտնվում է Կամպանիայի, Ապուլիայի, Բասիլիկատի, Կալաբրիայի և Սիցիլիայի շրջաններում, որոնք բնակեցված էին հույներով`Քրոթոնի Էչանի, Սիբերիսի, հյուսիսիսային Սիբարիսի, Կումեի և Նեապոլիսի բնակավայրերի բնակիչներով: Մ.թ.ա. 8-րդ դարից սկսած այդտեղի բնակիչները իրենց հետ բերեցին հելլենական քաղաքակրթությունը, որը մեծ ազդեցություն թողեց Իտալիայի, ինչպես նաև Հին Հռոմի մշակույթի վրա: Դրան անդրադարձել հռոմեացի բանաստեղծ Օվիդը: Նա իր Fasti բանաստեղծությունում անդրադարձել է Իտալիայի հարավային մասում գտնվող Մագնա Գրաքիային:

Ըստ Ստրաբոյի, Մեծ Հունաստանի գաղութացումն սկսվել է Տրոյական պատերազմի ժամանակ և շարունակվել է ևս մի քանի դարեր: Մ.թ.ա 8-րդ և 7-րդ դարերում, տարբեր պատճառներով՝ ժողովրդագրական ճգնաժամերը (սով, գերբնակեցում եւ այլն), նոր առեւտրային կետեր, նավահանգիստներ որոնելու համար, նրանք հայրենիքից հեռացան և սկսեցին բնակվել Իտալիայի հարավային շրջաններում: Այդ ժամանակահատվածում, հունական գաղութները ստեղծվել են այնպիսի վայրերում, ինչպիսիք են Սև ծովի, Արևելյան Լիբիայի և Մասալիայի (Մարսել) արևելյան ափերը: Դրանք ներառում էին բնակավայրեր Սիցիլիայի և Իտալիայի թերակղզու հարավային մասում: Հին աշխարհագրագետները մտածում էին, թե արդյոք այն ընդգրկում էր Սիցիլիան կամ պարզապես Ապիլիան և Կալաբրիան. Ստրաբոն հանդիսանում էր առավել ճանաչված փաստաբան: