Jump to content

Պորտալ:Կորեա/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կորեա, աշխարհագրական տարածք արևելյան Ասիայում, որը զբաղեցնում է Կորեական թերակղզին, շրջապատող կղզիները։ Ողողվում է Ճապոնական (արևելք) և Դեղին (արևմուտք) ծովերով։ Կորեաի հարևան պետություններն են՝ Չինաստանը հյուսիս արևմուտքից և Ռուսաստանը հյուսիս արևելքից։ Զբաղեցված է երկու պետություններով՝ հյուսիսում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն է, Հարավում` Կորեայի Հանրապետությունը։

Տարածքը` 220,8 կմ², բնակչությունը (2007 թվականի նախահաշվով)՝ 72.2 միլիոն մարդ, որից 99% կորեացի։ Հիմնական կրոններն են բուդիզմը և քրիստոնեությունը։