Պորտալ:Իտալիա/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրոշ
Իտալիայի դիրքը Եվրոպայում

Իտալիա (իտալ.՝ Italia, պաշտոնապես Իտալիայի հանրապետություն (իտալ.՝ Repubblica italiana), ունիտար խորհրդարանական հանրապետություն Եվրոպայում: Տեղակայված է Միջերկրական ծովի սրտում: Իտալիան ազատ ցամաքային սահմաններ ունի Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Սլովենիայի, Սան Մարինոյի և Վատիկանի հոտ: Իտալիայի տարածքը կազմում է 301.338 կմ քառակուսի և հիմնականում ունի հանգիստ սեզոնային կլիմա և Միջերկրածովային կլիմա: Իր տեսքի պատճառով հաճախ այն անվանում են lo Stivale (կոշիկ): 61 միլիոն բնակչությամբ Իտալիան չորրորդ ամենաշատ բնակեցված երկիրն է Եվրոպական միությունում:

Անտիկ ժամանակաշրջան, հին կարթագենացիները, փյունիկիացիները և հույները Իտալիայի հարավում հիմնել են բնակավայրեր, էտրուսկները և կելտերը բնակեցրել են Իտալիայի կենտրոնական մասերը, իսկ հյուսիսը բնակեցրել են տարբեր հին իտալական ցեղեր և իտալական ժողովուրդներ, որոնք հետագայում սփռվել են ամբողջ Ապենինյան թերակղզով: Իտալական ցեղերը հիմնեցին Հռոմեական թագավորությունը, որը հետագայում դարձավ հանրապետություն, որը նվաճեց հարևան քաղաքակրթությունները: Հռոմը հետագայում հասավ իր հզորության գագաթնակետին և նվաճեց հին աշխարհի մեծ մասը և դարձավ առաջատար մշակութային, քաղաքական և կրոնական կոնտրոնը աշխարհում: