Պորտալ:Ավստրիա/Ընտրյալ անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր։ Իր կյանքի ընթացքում գրել է 600-ից ավելի ստեղծագործություն։ Նա աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր եվրոպական երաժիշտներից է, իսկ նրա գործերը այսօր լայնորեն կատարվում են դասական երաժշտության համերգների ընթացքում։ Մոցարտը ծնվել է 1756 թվականի հունվարի 27-ին Զալցբուրգում, որն այն ժամանակ Զլասբուգյան արքեպիսկոպոսության մայրաքաղաքն էր (այժմ այդ քաղաքը Ավստրիայի տարածքում է)։ Ծննդյան երկրորդ օրը մկրտվել է։ Մկրտության գրքում զետեղված գրությունը տալիս է նրա անունը լատիներեն: Մոցարտի երաժշտական ընդունակություններն ի հայտ եկան շատ վաղ տարիքում, երբ լրացել էր նրա երեք տարեկանը։ Այդ տարիքում նա գտնում էր կլավիսինի բարեհնչյուն ինտերվալներ։ Նրա հայրը՝ Լեոպոլդ Մոցարտը եվրոպական առաջատար մանկավարժ էր։ Նա սովորեցրեց Վոլֆգանգին կլավեսին, ջութակ և երգեհոն նվագելու հիմունքները։ Ուսուցման նպատակների մեջ էին մտնում նաև եվրոպական մայրաքաղաքներ որդու և դստեր հետ կատարվող ճանապարհորդությունները։ Լոնդոնում փոքր Մոցարտը գիտական հետազոտությունների առարկա էր, իսկ Հոլանդիայում, որտեղ պահքի ժամանակ խստիվ արգելվում էր երաժշտություն կատարել, Մոցարտի համար բացառություն արվեց։ 1762 թվականին Մոցարտի հայրը իր որդու և դստեր հետ իրականացրեց ճանապարհորդություն Մյունխեն և Վիեննա, իսկ այնուհետև Գերմանիայի այլ քաղաքներ, Փարիզ, Լոնդոն, Հոլանդիա, Շվեյցարիա։