Պոպուտնայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստանիցա
Պոպուտնայա
ռուս.՝ Попутная
Զինանշան
Coat of arms of Poputnaya.jpg

Կոորդինատներ: 44°31′0″ հս․ լ. 41°26′0″ ավ. ե. / 44.51667° հս․. լ. 41.43333° ավ. ե. / 44.51667; 41.43333
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՕտրադնայայի շրջան
Հիմնադրված է1856 թ.
ԲԾՄ400 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն5809 մարդ (2010[1])
Ազգային կազմռուսներ (86,1%), հայեր (10,1%)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ86144
Փոստային ինդեքսներ352251[2]
ՍՎՏԲՀԴ03 237 825 001
Պաշտոնական կայքpoputnaya.ru
##Պոպուտնայա (Ռուսաստան)
Red pog.png
##Պոպուտնայա (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

Պոպուտնայա (ռուս.՝ Попутная), ստանիցա Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Օտրադնայայի շրջանում, Ուրուփ գետի ձախ ափին: Գտնվում է Օտրադնայա ստանիցայից 16 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 400 մ բարձրության վրա:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1893 թվականին այնտեղ կար 1157 տուն, որտեղ ապրում էին 7342 մարդ: 1959 թվականին ստանիցան ուներ 5383 բնակիչ, իսկ 2002 թվականին` 6199 բնակիչ: Համաձայն 2010 թվականի տվյալների, ստանիցան ուներ 5809 բնակիչ, հիմնականում ռուսներ և հայեր, ովքեր զբաղվում են արևածաղկի, հացահատիկային բույսերի և շաքարի ճակնդեղի մշակությամբ:

Գործում է միջնակարգ դպրոց, ակումբ և բուժկայան:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1855 թվականին: Հայերը եկել են Ախալքալաքից` 1857 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png