Պոնցիրուս եռատերև
Պոնցիրուս եռատերև | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
P. trifoliata (Լ.) Raf.
|
Պոնցիրուս եռատերև (լատին․՝ P. trifoliata (Լ.) Raf.), սատապազգիներ ընտանիքի, Պոնցիրուս ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքր, տերևաթափ ծառ է' վրանաձև սաղարթով, մեծ մասամբ աճում է թփանման։ ճյուղերի կեղևը կանաչամոխրավուն է։ Ընձյուղները կանաչ են, մերկ, անկյունավոր սեղմված, ծոցային փշերով, որոնց երկարությունը հասնում է 1 —3 (հազվադեպ' 5—7) սմ-ի։ Բողբոջները մանր են, գրեթե կլորավուն։ Տերևադասավորությունը հերթադիր է։ Տերևները եռամաս են, թևավոր կոթուններով, մինչև 7 սմ երկարությամբ, տերևիկները նստադիր են, հակառակ ձվաձև, աղեղնաեզր, մերկ։ Ծաղկային բողբոջները հիմնադրվում են ամռանը։ Ծաղիկները սպիտակ են, 3—8 սմ տրամագծով, համարյա նստադիր, 4—6 (երբեմն' 6—7) բաժակաթերթիկներով, պսակաթերթիկները երկարավուն, հակառակ-ձվաձև են, 4—5 (երբեմն' 6—7) հատ։ Առէջները 8—1 0-ն են, ազատ, սերմնարանը 6—8 բնանի է, բազմաթիվ սերմնաբողբոջներով։ Պտուղը հատապտղանման է, գնդաձև, 4—6 սմ տրամագծով, ոսկեդեղին, մանր մազմզուկապատ, բազմասերմ, դառնաթթու, տտիպ պտղամսով, ուտելու համար պիտանի չէ։ Ծաղկում է ապրիլ, մայիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։
Բնափայտը արդյունաբերական նշանակություն չունի' մանր չաւիերի պատճառով։ Տարածված է կենտրոնական Չինաստանում, Հիմալայներում։ Բազմանում է սերմերով։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է կենտրոնական Չինաստանում, Հիմալայներում։ Բազմանում է սերմերով։
Հեռանկարային է մեր հանրապետության մերձարևադարձային շրջանների համար։Մեղրիում մինչև 1970-ական թվականները կային խոշոր թփեր, որոնք առատորեն ծաղկում և պտղաբերում էին։ Մինչև 1963—1964 թվականների ցուրտ և երկարատև ձմեռը, աճում էր նաև Երևանում։ Ներկայումս հանդիպում է Բագրատաշենում, Իջևանում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի 102)։
|