Պողոս-Բեկ Փիրումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պողոս-Բեկ Փիրումյան
Պողոս Բեկ-Փիրումյան.jpg
հունիսի 8, 1856(1856-06-08) - հունվարի 19, 1921(1921-01-19) (64 տարեկանում)
Ծննդավայր1864 թվական, գ․ Նախիջևանիկ
Մահվան վայր1922 թվական, Երևան
Ծառայության տարիներ1878-1920
Մարտեր/
պատերազմներ

Պողոս-Բեկ Կարամանի Փիրումյան (հունիսի 8, 1856(1856-06-08), Նախիջևանիկ, Խոջալուի շրջան, Ադրբեջան - հունվարի 19, 1921(1921-01-19), Ղարաքիլիս, Գուգարքի շրջան), ռազմական գործիչ, գնդապետ (1914)։ Ավարտել է Շուշիի զինվորական գիմնազիան (1874) և Յունկերական ուսումնարանը (18781878 թվականից՝ 16-րդ գրենադերական Մինգրելյան գնդի պրապորշչիկ, 1882 թվականից՝ 84-րդ Շիրվանյան հետևակային գնդի պոդպորուչիկ, 1891 թվականից՝ Ալեքսանդրապոլում գտնվող Արդահանյան գնդի շտաբս-կապիտան։ 1898 թվականին ատացել է կապիտանի, 1905 թվականին՝ փոխգնդապետի կոչում։ 1906 թվականին կարճ ժամանակով ծառայել է Հեռավոր Արևելքում, եղել Մոժայսկյան 141-րդ հետևակային գնդի հրամանատար։ 1908 թվականից ծառայել է Քութայիսում, Փոթիի գնդում։ 1914 թվականին անցել է թոշակի, սակայն առաջին համաշխարհային պատերազմի սկզբին վերադարձել է գործող բանակ, նշանակվել Լուցկի Մստիսլավյան գնդի հրամանատար։ 1916 թվականին փոխադրվել է Կովկասյան ռազմաճակատ, որպես Հայկական 5-րդ հրաձգային գնդի հրամանատար, մարտնչել Վանի, Մուշի շրջաններում։ 1916-1917 թվականներին՝ Դարալագյազ-Նոր Բայազետի զորաջոկատի հրամանատար։ Մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, եղել 5-րդ (Դարաբաղյան) գնդի հրամանատարը, կարևոր դեր է խաղացել թուրքական բանակի ջախջախման գործում։ Փիրումյանի զորավարական հմտությունն ու արիությունը բարձր է գնահատել Սովետական Միության մարշալ Հ․ Ք․ Բաղրամյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png