Պոլ Պետերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլ Պետերս
Ծնվել էսեպտեմբերի 20, 1870(1870-09-20)[1][2][3]
ԾննդավայրՏուրնե, Տուրնե, Էնո, Վալոնիա, Բելգիա
Մահացել էօգոստոսի 18, 1950(1950-08-18)[1][2][3] (79 տարեկանում)
Մահվան վայրԲրյուսել, Բրյուսել, Բելգիա
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունվարքագիր և պատմաբան
Ծնողներհայր՝ Jules Peeters?
Պարգևներ և
մրցանակներ
Ստրասբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր և Լուվենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր
ԱնդամությունԲելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա

Պոլ Պետերս (սեպտեմբերի 20, 1870(1870-09-20)[1][2][3], Տուրնե, Տուրնե, Էնո, Վալոնիա, Բելգիա - օգոստոսի 18, 1950(1950-08-18)[1][2][3], Բրյուսել, Բրյուսել, Բելգիա), բելգիացի արևելագետ, հայագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուվենի համալսարանում ուսանելու տարիներին սովորել է հայերեն (գրաբար և աշխարհաբար)։ 1902 թվականին Բեյրութում հաճախել է Հիսուսյանների համալսարանը, կատարելագործել հայերենը։ 1904 թվականին վերադարձել է Բրյուսել, նվիրվել ասորական, եթովպական, հայկական, վրացական, ինչպես նաև արաբախոս ժողովուրդների, ղպտիների գրականությունների ուսումնասիրմանը։ Զբաղվել է նաև քրիստոնյա Արևելքի պատմությամբ, փիլիսոփայությամբ։ Պետերսը թղթակցել է «Անալեկտա Բոլանդիանա» հանդեսին (Բելգիայում հայագիտության տարածման համար մեծ դեր խաղացած Բոլանդյան ընկերության պարբերական), որտեղ լույս է տեսել նրա գործերի մեծ մասը։ Հայագիտական ուսումնասիրությունները նվիրված են հայ բանասիրությանը, պատմափիլիսոփայական և այլ հարցերի, հայկական այբուբենին, աշխարհագրական անուններին («Շապուհի հալածանքի սկզբնավորումը ըստ Փավսաոս Բուզանդի», 1920 թ., «Հայոց այբուբենի պատմության համար», 1929 թ., «Հայկական վարկածը Սոկրատի պատմության մասին», 1934 թ.), անդրադարձել Փիլոնի ժամանակագրությանը, ապացուցել, որ այն գրված է 7-րդ դարից առաջ։ (1933 թ.) հետազոտության մեջ Պետերսը քննում է 7-րդ դարում արաբական տիրապետության շրջանում Հայաստանի պատրիկ Պասագնաթեսի «դավաճանության» զրույցը՝ հայկական, հունական, արաբական աղբյուրների հիման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png