Պոլիտրավմա
Պոլիտրավմա և բազմակի տրավմա, բժշկական տերմիններ են, որոնք նկարագրում են այն անձի վիճակը, ով ենթարկվել է բազմաթիվ տրավմատիկ վնասվածքների, օրինակ՝ գլխի լուրջ վնասվածք, ավտովթարներ, զգալի բարձրությունից ընկնել և այլն[1]։ Այն դարձել է ԱՄՆ զինվորական բժիշկների կողմից սովորաբար կիրառվող տերմինը` նկարագրելով ծանր վիրավորված զինվորներին, որոնք վերադարձել են Իրաքում «Իրաքի ազատություն» և Աֆղանստանում «Մշտական ազատություն» գործողություններից։ Տերմինը ընդհանուր է և երկար ժամանակ օգտագործվում է բազմաթիվ վնասվածքների հետ կապված ցանկացած դեպքի համար։
Քաղաքացիական բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական կյանքում պոլիտրավմաները հաճախ կապված են ավտովթարների հետ։ Դա պայմանավորված է նրանով, որ ավտովթարները հաճախ տեղի են ունենում բարձր արագությամբ՝ պատճառելով բազմաթիվ վնասվածքներ։ Հիվանդանոց ընդունվելիս ցանկացած վնասվածք ստացած հիվանդ պետք է անհապաղ ենթարկվի ողնաշարի, կրծքավանդակի և կոնքի ռենտգեն ախտորոշման, որը սովորաբար հայտնի է որպես «տրավմայի շարք»՝ պարզելու կյանքին սպառնացող հնարավոր վնասվածքները։ Օրինակները կարող են լինել ողերի կոտրվածք, կոնքի կոտրվածք, հեմոթորաքս և այլն:Այս նախնական հետազոտություներն ավարտելուց հետո վերջույթների ռենտգեն ախտորոշմամբ կարող են բժիկները գնահատել այլ կոտրվածքների առկայությունը։ Բավականին տարածված է նաև ծանր տրավմայի դեպքում, երբ հիվանդներին ուղարկում են անմիջապես Համակարգչային Տոմոգրաֆիա կամ վիրաբուժական միջամտություն, եթե շտապ բուժում է պահանջվում։ Էքստրակորպորալ թաղանթային թթվածնացումը (ECMO) կարող է արդյունավետ լինել թոքային կամ սրտանոթային անբավարարությամբ որոշ պոլիտրավմայով հիվանդների բուժման համար[2]։
Ռազմական բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլիտրավման հաճախ առաջանում է պայթյունից ստացված վնասվածքներից, որոնք առաջացել են ինքնաշեն պայթուցիկ սարքերից կամ հրթիռահրետանային արկի հարվածից, «ինքնաշեն պայթուցիկ սարքերը, պայթյունները, ականները և բեկորները կազմում են մարտական վնասվածքների 65 տոկոսը»[3]։ Բարձր ճնշման ալիքների, պայթուցիկ բեկորների և թափվող բեկորների համակցությունը կարող է առաջացնել բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ ուղեղի վնասվածք, վերջույթների կորուստ, այրվածքներ, կոտրվածքներ, կուրություն և լսողության կորուստ[4], ընդ որում այս կերպ վիրավորվածների 60 տոկոսն ունի որոշակի աստիճան ուղեղի տրավմատիկ վնասվածք[3]։
Նախորդ պատերազմներում նման բազմաթիվ վնասվածքներով զինվորների մեծ մասը պարզապես կենդանի չէր մնում, նույնիսկ եթե արագ տեղափոխվեր հիվանդանոց։ Իսկ այժմ բժկության զարգազման արդյունքում մահերի թիվը նվազել է։
ԱՄՆ բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի դրությամբ ԱՄՆ-ում գործում էր հինգ վերականգնողական կենտրոն, որոնք մասնագիտացած էին պոլիտրավմայի վրա։ Նրանք կառավարվում են Միացյալ Նահանգների վետերանների գործերի դեպարտամենտի կողմից և գտնվում են Մինեապոլիսում, Մինեսոտա, Պալո Ալտո, Կալիֆոռնիա; Ռիչմոնդ, Վիրջինիա, Սան Անտոնիո, Տեխաս և Թամպա, Ֆլորիդա։ Այս հիվանդանոցները հիմնականում մասնագիտանում են վերականգնողական բուժման մեջ։ Բացի այդ, Վետերանների գործերի դեպարտամենտն ունի պոլիտրավմայի 22 ցանց, որոնք գտնվում են ամբողջ երկրում։
«Հարատև ազատություն» օպերացիան ամենից հաճախ վերաբերում է Աֆղանստանում ԱՄՆ-ի գլխավորած մարտական առաքելությանը։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հարատև ազատություն» օպերացիաի մասնակից վետերաններն ունեն պոլիտրավմայի բարձր մակարդակ[5][6][7]։ Ուսումնասիրությունը ցույց են տվել 16,590 «Հարատև ազատություն» օպերացիաի վետերանների 27.66%-ը համապատասխանում էր պոլիտրավմայի չափանիշներին[7]։ Պոլիտրավմայով հիվանդների բուժումը և վերականգնողական խնամքը շատ ծավալուն և ժամանակատար գործունեություն է[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pathophysiology of polytrauma - Keel, M. & Trentz O. - Injury, Volume 36, Issue 6, Pages 691-709
- ↑ http://www.resuscitationjournal.com/article/S0300-9572%2810%2900124-3/abstract Extracorporeal membrane oxygenation in severe trauma patients with bleeding shock
- ↑ 3,0 3,1 3,2 Polytrauma Rehabilitation Procedures Արխիվացված 2008-09-21 Wayback Machine - Veterans Health Administration (VHA) Handbook, Thursday September 22, 2005
- ↑ President's Project: Support for VAMC Polytrauma Centers Արխիվացված 2006-12-18 Wayback Machine (from the American Legion Auxiliary website)
- ↑ «Afghanistan/Iraq Veterans». www.research.va.gov (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Laughter, Sharon; Khan, Munziba; Banaag, Amanda; Madsen, Cathaleen; Koehlmoos, Tracey Perez (2021 թ․ մայիսի 29). «Prevalence of Polytrauma Clinical Triad Among Active Duty Service Members». Military Medicine. 187 (7–8): e856–e861. doi:10.1093/milmed/usab199. ISSN 0026-4075. PMID 34050366.
- ↑ 7,0 7,1 Adams, Rachel Sayko; Larson, Mary Jo; Meerwijk, Esther L.; Williams, Thomas V.; Harris, Alex H. S. (May 2019). «Postdeployment Polytrauma Diagnoses Among Soldiers and Veterans Using the Veterans Health Affairs Polytrauma System of Care and Receipt of Opioids, Nonpharmacologic, and Mental Health Treatments». Journal of Head Trauma Rehabilitation. 34 (3): 167–175. doi:10.1097/htr.0000000000000481. ISSN 0885-9701. PMC 6546163. PMID 31058759.