Պոլդի Դուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլդի Դուր
The-Hitler-Gang-1944 (cropped).jpg
Ծնվել էհոկտեմբերի 29, 1917(1917-10-29)
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էմարտի 27, 1996(1996-03-27) (78 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի

Պոլդի Դուր (գերմաներեն՝ Poldi Dur, հոկտեմբերի 29, 1917(1917-10-29), Վիեննա, Ավստրո-Հունգարիա - մարտի 27, 1996(1996-03-27), Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրիացի պարուհի և թատրոնի ու կինոյի դերասանուհի[1]։ Հիմնականում թատրոնում աշխատելով հանդերձ՝ նկարահանվել է մի շարք ֆիլմերում։ «Պոլդի Դուր»-ը նրա բեմական անուն-ազգանունն է. իսկական անուն-ազգանունն է Էլիզաբեթ Հանդլ։ Ծնվել է Ավստրիայի մայրաքաղաքում՝ Վիեննայում, որտեղ էլ երիտասարդ տարիներին ծավալել է իր ստեղծագործական գործունեությունը որպես պարուհի և դերասանուհի։ Այն բանից հետո, երբ անշլյուսի արդյունքում Ավստրիան բռնակցվել է նացիստական Գերմանիային, նա ամուսնու՝ ավստրիացի գրող Վալտեր Ռայշի հետ հարկադրված է եղել լքել Ավստրիան և ապաստան գտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այստեղ շարունակել է պարուհու և թատրոնի դերասանուհու իր կարիերան և, բացի այդ, դերակատարումներով հանդես է եկել մի շարք կինոնկարներում։ Մահացել է 1996 թվականին, Բևերլի Հիլզում։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբի Վաթսոնը Ադոլֆ Հիտլերի և Պոլդի Դուրը Գելի Ռաուբալի դերում (կադր 1944 թ. նկարահանված «Հիտլերյան ավազակախումբը» կինոնկարից)
Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1934 Դիմակահանդես Վիեննայում
1935 «Սարան» կրկեսը
1943 Եկել են պայթեցնելու Ամերիկան Հելգա Լորենց որպես Պոլդի Դուր
Լուսանցք սխալների համար Ֆրիդա որպես Պոլդի Դուր
1944 Դիմակայելով թշնամական ներխուժմանը նացիստական բուժքույր որշակիացված չէ
Հիտլերյան ավազակախումբը Գելի Ռաուբալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hischak p.164

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thomas S. Hischak. American Plays and Musicals on Screen: 650 Stage Productions and Their Film and Television Adaptations. McFarland & Company, 2005.
  • Kay Weniger: „Es wird im Leben dir mehr genommen als gegeben …“. Lexikon der aus Deutschland und Österreich emigrierten Filmschaffenden 1933 bis 1945. Eine Gesamtübersicht. ACABUS Verlag, Hamburg 2011, ISBN 978-3-86282-049-8, S. 580.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]