Պյոտր Ֆոմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Ֆոմին
Ծնվել էհոկտեմբերի 18, 1919(1919-10-18)
ԾննդավայրՎելիկոլուկսկի գավառ, Պսկովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էհունվարի 9, 1996(1996-01-09) (76 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և նկարչության ուսուցիչ
Ժանրդիմապատկեր
ԹեմաներԿերպարվեստ[1]
ԱշակերտներQ120679503?
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Պյոտր Ֆոմին (ռուս.՝ Пётр Тимофеевич Фомин, հոկտեմբերի 18, 1919(1919-10-18), Վելիկոլուկսկի գավառ, Պսկովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հունվարի 9, 1996(1996-01-09), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս խորհրդային գեղանկարիչ և մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1991), Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը` ՌԽՖՍՀ Լենինգրադի նկարիչների միության կազմակերպություն)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոմինի գերեզմանը Սանկտ Պետերբուրգի Լիտերատորսկիե մոստկի հատվածում

Պյոտր Ֆոմինը ծնվել է 1919 թվականի հոկտեմբերի 18-ին Լեդյախա գյուղում (այժմ Պսկովի մարզի Լոկնյանսկի շրջան)։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Մասնակցել է Լենինգրադի և Բելառուսի 3-րդ ճակատային գծերում, 1-ին օդային բանակի ավիացիոն ծառայության կազմում[3]։ Եղել է Լենինգրադի շրջափակման, Քյոնիքսբերգի հարձակման մասնակից[4]։

1946 թվականին զորացրվելուց հետո ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, որն ավարտել է 1952 թվականին՝ Վիկտոր Օրեշնիկովի արհեստանոցը, նկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է պատմական «Կուտուզովը Բորոդինոյի մոտ» կտավը[5]։

Մասնակցել է ցուցահանդեսների 1952 թվականից, ցուցադրել է իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ միասին։ 1952 թվականից եղել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Նկարել է ժանրային և պատմական նկարներ, դիմանկարներ, բնանկարներ։ 1952 թվականից դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, 1971 թվականից եղել է պրոֆեսոր, 1983-1991 թվականներին` ինստիտուտի ռեկտոր։ 1972-1975 թվականներին ընտրվել է ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության խորհրդի նախագահ։

«Վերադարձել են» (1959), «Ավտոբուսի կանգառում»[6] (1961), «Կապույտ ջուր»[7] (1964), «Քամոտ է» (1967), «Ապրիլի սկիզբ»[7] (1972), «Այգեպանները», «Օնեգի ափերը»[8] (երկուսն էլ 1964), «Գարունը Իզբորսկում»[9] (1965), «Գարնանային բնանկար»[10] (1986), «Ապրիլյան օր» (1972), «Կտավատ»[11] (1975), «Ամռանը» (1977), «Զինվորներ»[12] (1980) և այլ կտավների հեղինակն է։ Պարբերաբար աշխատել է Լենինգրադի նկարիչների ստեղծագործական բազայում` Հին Լադոգայում։

1988 թվականից ընտրել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իրական անդամ։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ռուսական պետական թանգարանում (1984), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թանգարանում (Սանկտ Պետերբուրգ, 1994 և 2000), Մոսկվայի կոնտրոնական ցուցասրահում (1986), Պսկովի արվեստի թանգարան-արգելոցում (1995)[13]։

Պյոտոր Ֆոմինը մահացել է 1996 թվականի հունվարի 9-ին, Սանկտ Պետերբուրգում, իր կյանքի յոթանասունյոթերորդ տարում։ Նրա աշխատանքները գտնվում են Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, ԱՄՆի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում և թանգարաններում[14]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958 թվական (Լենինգրադ)` Լենինգրադի նկարիչների աշխատանքների աշնանային ցուցահանդես
  • 1964 թվական (Լենինգրադ)` Լենինգադի զոնալ ցուցահանդես
  • 1975 թվական (Լենինգրադ)` Մեր ժամանակակիցը։ Լենինգրադի նկարիչների աշխատանքների զոնալ ցուցահանդես
  • 1976 թվական (Մոսկվա)` Լենինգրադի կերպարվեստ
  • 1980 թվական (Լենինգրադ)` Լենինգրադի նկարիչների աշխատանքների զոնալ ցուցահանդես

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — Т. 2. — С. 138.
  3. Петр Фомин. Живопись. Воспоминания современников. — СПб., 2002. — С. 106.
  4. Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М: Союз художников России, 2000. — С. 293.
  5. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: Первоцвет, 2007. — С. 69.
  6. Художник. — 1961. — № 7. — С. 7.
  7. 7,0 7,1 Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С. 33.
  8. Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С. 58-59.
  9. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л.: Художник РСФСР, 1970. — С. 30.
  10. Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — СПб.: ЦВЗ «Манеж», 1997. — С. 300.
  11. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С. 27.
  12. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С. 25.
  13. Петр Фомин. Живопись. Воспоминания современников. — СПб., 2002. — С. 107.
  14. Петр Фомин. Живопись. Воспоминания современников. — СПб., 2002. — С. 108—111.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бродский В. Жизнеутверждающее искусство // Ленинградская правда. — 1957, 11 октября.
  • Прытков В. Новые работы советских пейзажистов // Искусство. — 1958. — № 2. — С. 19-28.
  • Шведова В. Над чем работают ленинградские художники // Художник. — 1959. — № 9.
  • Григорьева Н. Всесоюзная художественная // Ленинградская правда. — 1963, 26 декабря.
  • Аникушин М. Солнце на полотнах // Ленинградская правда. — 1964, 3 ноября.
  • Кривенко И. «Ленинград» (раздел живописи) // Художник. — 1965. — № 3. — С. 27-36.
  • Никифоровская И. У художников весна // Ленинградская правда. — 1965, 19 июня.
  • Аникушин М. О времени и о себе // Вечерний Ленинград. — 1967, 17 октября.
  • Колесова О. Широка страна моя … Творческий отчёт ленинградских художников, посвящённый 50-летию образования СССР. // Ленинградская правда. — 1972, 23 сентября.
  • Богданов А. Славя страну труда // Вечерний Ленинград. — 1972, 10 октября.
  • Богданов А. Ярче, но и глубже // Вечерний Ленинград. — 1973, 25 декабря.
  • Губарев А. На полотнах — человек труда. Выставка «Наш современник». // Ленинградский рабочий. — 1975, 11 октября.
  • Дмитренко А. Мир современника // Ленинградская правда. — 1975, 12 октября.
  • Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября.— Л.: Художник РСФСР, 1982. — С. 19.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С. 13.
  • Справочник членов Союза художников СССР. Том 2. — М.: Советский художник, 1979. — С. 477.
  • Леняшин В. Поиски художественной правды // Художник. — 1981. — № 1. — С. 8-17.
  • Левандовский С. Живопись на Ленинградской зональной // Искусство. — 1981. — № 2. — С. 64.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С. 138.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Петр Фомин. Живопись. Воспоминания современников. — СПб., 2002.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПб.: НП-Принт, 2007. — С. 9, 20, 371, 389, 391, 393, 395, 397, 399, 401, 403, 439, 444. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.