Պյոտր Գրիվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Գրիվին
լատիշ․՝ Grīviņš Pēteris Pētera dēls
ռուս.՝ Пётр Гри́вин
ապրիլի 28, 1875(1875-04-28) - նոյեմբերի 20, 1919(1919-11-20) (44 տարեկան)
ԾննդավայրԿուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՈւստ-Տարկա (գյուղ, Ուստ-Տարկսկի շրջան), West Siberian Krai, ՌԽՖՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Զորատեսակհետևազոր
Ծառայության տարիներ1896-1919
Կոչումգեներալ-մայոր (Սպիտակ շարժում)
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունVilnius Military School?

Պյոտր Պետրովիչ Գրիվին (Պետերիս Գրիվինշ) (ռուս.՝ Пётр Петро́вич Гри́вин (Петерис Гривиньш), լատիշ․՝ Grīviņš Pēteris Pētera dēls, 16 (28) ապրիլի, 1875, Բուշգոֆի վոլոստ, Կուրլյանդիա նահանգ[Ն. 1] – 20 նոյեմբերի, 1919, Ուստ Տարկա, Կաինսկի գավառ, Տոմսկի նահանգ[Ն. 2]), լատվիական ծագմամբ ռուսական ռազմական գործիչ, սպիտակ շարժման գեներալ-մայոր (31 հունվարի, 1919)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1875 թվականի ապրիլի 16-ին (ապրիլի 28) Կուրլյանդիա նահանգում, լատիշ գյուղացու ընտանիքում։ Ավարտել է Վիլնայի հետևակային յունկերական ուսումնարանը[1] (1899 թվականին՝ Վենդենի 178-րդ հետևակային գնդի 2-րդ կարգի փոխ-վառատար)։ 1899 թվականին վերջին դարձել է փոխ-վառատար նույն գնդում։ 1909 թվականի հունվարի 1-ին՝ 28-րդ արևելասիբիրյան հրաձգային գնդի շտաբս-կապիտան Իրկուտսկում։

Պյոտր Գրիվինը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին. նա եղել է հրետանու սպա կազակների զորքում։ Ունեցել է փոխգնդապետի կոչում։

Մասնակցել է սպիտակ շարժմանը։ 1918 թվականի հունիսին հակաբոլշևիկյան ուժերի կողմից Իրկուտսկի գրավումից հետո ընդգրկվել է Իրկուտսկի դրուժինայի կազմում, որի հետ մեկնել է ռազմաճակատ և ակտիվ մասնակցություն ունեցել Շուրջբայկալյան երկաթուղու համար մղված պայքարին, կարմիրների ջախջախմանը Տանխոյի ու Պոսոլսկոեի մոտ և նրանց հետապնդմանը մինչև ատաման Գրիգորի Սեմյոնովի ջոկատին միանալը։ 1918 թվականի ամռանը եղել է 1-ին Սիբիրյան դիվիզիայի պետ, 1918 թվականի հուլիսի 1-ին մասնակցել է Իրկուտսկ քաղաքի գրավմանը։ 1918 թվականի հուլիսի 27-ից եղել է Սիբիրի ժամանակավոր կառավարության զորքերի Իրկուտսկի 3-րդ հրաձգային դիվիզիայի պետ։ 1918 թվականի օգոստոսին ստացել է գնդապետի կոչում։

1918 թվականի հոկտեմբերի 3-ից եղել է Կրասնոուֆիմսկի խմբի հրամանատար։ 1919 թվականի հունվարի 31-ին ստացել է գեներալ-մայորի կոչում։ 1919 թվականի ապրիլի 3-ից մինչև հուլիսի 20-ը եղել է Սիբիրի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, իսկ հուլիսի 20-ից մինչև նոյեմբերի 22-ը՝ 1-ին բանակի զորքերի Հյուսիսային խմբի հրամանատար։ Սիբիրի բանակի 1919 թվականի ապրիլի 28-ի № 249 հրամանով (և Սիբիրում Ֆրանսիայի ռազմական առաքելության հրամանի երկրորդ կետով) պարգևատրվել է ֆրանսիական Ռազմական խաչով (Croix de Guerre) ոսկե աստղով։

Օմսկ քաղաքը թողնելուց հետո Պյոտր Գրիվինը, ում հրամայված էր առանց պատշաճ դիմադրություն ցույց տալու չհեռանալ դեպի արևելք, հրաման է տվել քաշվել դեպի Կաինսկ քաղաքը։ Արդյունքում Հյուսիսային խմբի զորախմբերը հեռացել են ռազմաճակատից։ 3-րդ բանակի հրամանատար գեներալ Սերգեյ Նիկոլաևիչ Վոյցեխովսկուն Գրիվին ասել է, թե Հյուսիսային խումբն այնքան թույլ է, որ ինքը որոշել է հեռացնել այն դեպի Սիբիրի խորքը և իր որոշումը չի փոխի։ Հրամանատարությունը հանձնելու պահանջը Գրիվինը կտրականապես մերժել է։ Գեներալ Սերգեյ Վոյցեխովսկին անձամբ գնդակահարել է գեներալ Պյոտր Գրվինին՝ «որպես ռազմական հրամանը չկատարողի ու զինվորական կարգապահության հիմունքները խախտողի»[2]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ներկայում՝ Եկաբպիլսի երկրամաս, Լատվիա։
  2. Ներկայում՝ Ուստ Տարկայի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, Ռուսաստան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. О путанице у В. В. Клавинга и А. В. Квакина в отношении персоналии П. П. Гривина.
  2. Волков Е.В., Егоров Н.Д., Купцов И.В. Белые генералы Восточного фронта Гражданской войны: Биографический справочник. – М.: Русский путь, 2003. – 240 с. ISBN 5-85887-169-0, стр. 82

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Антонов А. Н. ХХХV. Виленское пехотное юнкерское училище. Краткий исторический очерк. — Вильна, 1900. — С. сп.111.
  • Вырыпаев В. О. Каппелевцы // Каппель и каппелевцы. — М.: НП «Посев», 2002. — ISBN 5-85824-142-5
  • Общий список офицерским чинам русской императорской армии: Составлен по 1-е янв. 1909. — С. 397.
  • Решетников Д. И. Красноуфимский стрелковый артиллерийский дивизион во время сибирского ледяного похода // Вестник Общества русских ветеранов Великой войны (Сан-Франциско). — 1985. — № 252(Май).
  • Vārpa I. Latviešu karavīrs zem Krievijas impērijas, Padomju Krievijas un PSRS karogiem: latviešu strēlnieki triju vēstures laikmetu griežos. — Rīga: Nordik, 2006. — P. 453. — ISBN 9984792110

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]