Պյատերոչկա
Պյատերոչկա | |
---|---|
![]() | |
Տեսակ | խանութների ցանց և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1998 |
Վայր | Ռուսաստան և Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | մանրածախ առևտուր |
Հասույթ | 1,2 տրլն ₽ (2018)[1] |
Աշխատողների թիվ | 141 200 մարդ[2] |
Մայր ընկերություն | X5 Retail Group |
Կայք | 5ka.ru |
![]() |
«Պյատերոչկա» (ռուս.՝ «Пятёрочка»), մթերային խանութների ռուսական ցանց «տան մոտ», որոնք X5 Retail Group ընկերության մաս են կազմում։ Միավորում են ավելի քան 15 հազար խանութ, որոնց սպասարկում են 31 բաշխիչ կենտրոններ (2018)[3]։
Պատմության[խմբագրել | խմբագրել կոդը]
Առևտրի ցանցի առաջին խանութը բացվել է 1999 թվականին Սանկտ Պետերբուրգում։ 2001 թվականին մտել է մոսկովյան շուկա[4][5]։ 2002 թվականին ցանցը սկսել է մշակել արտոնագրման ծրագիր։
2004 թվականին բացվել է հարյուրերորդ խանութը[6]։ 2005 թվականին Լոնդոնի ֆոնդային բորսայում Pyaterochka Holding N.V.-ն անցկացրել է IPO[7]:
2005 թվականի փետրվարին առևտրի ցանցը ձեռք է բերել «Դե, սպասիր» մուլտֆիլմի իրավունքները[8][9] և անգամ թողարկել է երկու նոր մաս՝ 19-ը 2005 թվականին[10] և 20-ը՝ 2006 թվականին[11], որոնք նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Կոտյոնոչկինը՝ հայտնի Վյաչեսլավ Կոտյոնոչկինի որդին։
2006 թվականին միավորվել են «Պյատերոչկա» և «Պերեկրեստոկ» առևտրային ցանցերը, արդյունքում ձևավորվել է X5 Retail Group ընկերությունը, ամեն դեպքում պահպանվել առևտրային ցանցերի անվանումները[12][13]։
2010 թվականին X5 Retail Group-ը ձեռք է բերել «Կոպեյկա» առևտրային ցանցը` կազմված ավելի քան 660 սուպերմարկետներից և 7 բաշխման կենտրոններից։ Ձեռք բերված բոլոր սուպերմարկետները ռեբրենդինգ են եղել՝ դառնալով «Պյատերոչկա»[14]։
2013 թվականի հունվարին X5-ը արտոնագրի պայմանագիր է ստորագրել «Սոչի-2014» կազմկոմիտեի հետ։ Դրա համաձայն ընկերությունը դարձել է Սոչիում կայացած 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի մանրածախ վաճառքի պաշտոնական օպերատորը և հաճախորդներին Ռուսաստանի 45 մարզերի բոլոր «Պյատարոչկա» խանութներում առաջարկել է «Սոչի-2014» օլիմպիական խորհրդանիշներով ապրանքների շուրջ 1000 ապրանքատեսակ[15][16]։
2013 թվականին թողարկվել է խանութների ցանցի առաջին թարմացնող սարքը, տեսականու մեջ ավելի շատ փչացող ապրանքներ են հայտնվել, դարակաշարերում ապրանքների դասավորվածության խտությունը կրճատվել է, որոշ խանութների ճակատային մասում ի հայտ են եկել բաց ցուցասրահներ[17]։
Ներկայություն արտասահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականինին «Պյատերոչկան» արտոնություն է ստացել Ուկրաինայում՝ ծրագրելով բացել առնվազն 30 խանութ[18][19]։ 2007 թվականի գարնանը X5-ը դադարեցրել է պայմանագիրը արտոնագրողի հետ, մինչ այդ տեղական ցանցն արդեն միավորել էր 23 սուպերմարկետ[20][21]։
2004 թվականին Պյատերոչկան արտոնություն է ստացել Ղազախստանում[19][22]։ Ալմաթի քաղաքում բացվել է 5 սուպերմարկետ, ինչպես նաև տրանսպորտապահեստային համալիր, կենտրոնական գրասենյակ և ուսումնական կենտրոն[23]։ Մինչև 2005 թվականի վերջը նախատեսվում էր ստեղծել 30 էկոնոմ դասի սուպերմարկետներից բաղկացած ցանց։ 2007 թվականին դադարեցվել է պայմանագիրն արտոնագրողի հետ, և իրականացվել է ղազախական ցանցի ռեբրենդինգ (այդ ժամանակ բաղկացած էր 33 սուպերմարկետներից) «7'Я» սուպերմարկետների ցանցին[24]։
Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1999-2004 թվականներին՝ Սերգեյ Լեպկովիչ[25],
- 2004-2012 թվականներին՝ Օլեգ Վիսոցկին[26],
- 2012-2013 թվականներին՝ Ֆրենկ Մրոս[27][28],
- 2013 թվականի մայիսից մինչև 2018 թվականի ապրիլը՝ Օլգա Նաումովա[27][28][29],
- 2018 թվականի ապրիլից հունիս՝ Իգոր Շեխտերման (X5 Retail Group-ի գործադիր տնօրեն, կատարել է նաև «Պյատերոչկա» առևտրային ցանցի գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները)[29],
- 2018 թվականի հունիսից՝ Սերգեյ Գոնչարով[30][31]։
Գործունեության ցուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի տվյալներով՝ X5 ընկերությունը կառավարել է 15 354 «Պյատերոչկա» սուպերմարկետներ[32], առևտրային ցանցի վաճառքները հասել են 1.367 տրիլիոն ռուբլու[3]։
Առևտրային ցանցի հիմնական ցուցանիշներ (2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ) | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ցուցանիշ / Տարի | 2010[33] | 2011[34] | 2012[35] | 2013[36] | 2014[37] | 2015[38] | 2016[39] | 2017[40] | 2018[41] | 2019 |
Սուպերմարկետների քանակ | 2 052 | 2 525 | 3 220 | 3 882 | 4 789 | 6 265 | 8 363 | 11 225 | 13 522 | 15 354 |
Առևտրային տարածք՝ հազար մ² | 881 | 996 | 1 191 | 1 414 | 1 754 | 2 423 | 3 329 | 4 426 | 5 291 | 5 975 |
Մանրածախ մաքուր եկամուտ, մլրդ ռուբլով | 194,8 | 282,8 | 317,7 | 348,4 | 435,8 | 585,4 | 775,6 | 1 001 | 1 198 | 1 367 |
Հաճախորդների այցերի քանակը, միլիոն | 831 | 1 211 | 1 353 | 1 450 | 1 645 | 1 990 | 2 543 | 3 367 | 3 913 | 4 460 |
- ներառյալ «Կոպեյկա» առևտրային ցանցի խանութները։
Տարբերանշան[խմբագրել | խմբագրել կոդը]
1998-2010 թվականներին պատկերանշանը բաղկացած է եղել կարմիր շրջանից «5» թվով, աջ կողմում՝ կարմիր տառերով «Պյատերոչկա» բառը։
2010-2013 թվականներին պատկերանշանը ենթարկվել է աննշան փոփոխությունների, «П» տառը մեծատառ է դարձել, «ё» տառի վերևում գտնվող կետերը հավասարեցվել են կամարին, փոխվել է շրջանում «5» թիվը։
2013 թվականից, որպես ցանցի նորացման ծրագրի մաս, իրականացվել է ռեբրենդինգ, նոր տարբերանշանում պատկերվել է ոճավորված կանաչ տերևով խնձոր՝ արտադրանքի թարմությունը խորհրդանշելու համար[42]։
2020 թվականին իրականացվել է ռեբրենդինգ, «5» թիվը ամբողջությամբ շրջանակի մեջ է առնվել, փոխվել է տառատեսակը։ «Պյատերոչկա» բառում «П» տառից դեպի «ё» տառով անցնող կամարը անհետացել է, տառատեսակը փոխվել է[43]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.x5.ru/ru/PublishingImages/Pages/Investors/ResultsCentre/X5_Annual_Report_2018_ENG.pdf
- ↑ https://www.x5.ru/ru/PublishingImages/Pages/Investors/ResultsCentre/X5_Annual_Report_2016_ENG.pdf
- ↑ 3,0 3,1 Клементьева Екатерина (2019-12-24)։ «Юбилейное открытие в Москве: 15 000-ая «Пятёрочка» в новой концепции»։ «Подмосковье сегодня» (ГАУ МО «Издательский дом «Подмосковье»)։ Վերցված է 2020-04-04
- ↑ Канунников Сергей (2001-07-12)։ «"Пятерочка" замахнулась на столицу»։ Газета «Коммерсантъ» №121 от 12.07.2001 (АО «Коммерсантъ»)։ Վերցված է 2018-06-26
- ↑ Канунников Сергей (2001-03-14)։ «Дешевые магазины пока слишком дороги»։ Газета «Коммерсантъ» №44 от 14.03.2001 (АО «Коммерсантъ»)։ Վերցված է 2018-06-26
- ↑ Леонов Валерий (2002-05-31)։ «"Пятерочка" открыла два сотых магазина»։ Газета «Коммерсантъ Санкт-Петербург» №92 от 31.05.2002 (АО «Коммерсантъ»)։ Վերցված է 2018-06-26
- ↑ Канунников Сергей (2005-05-11)։ «"Пятерочке" приплатили за потенциал»։ Газета «Коммерсантъ» №83 от 11.05.2005 (АО «Коммерсантъ»)։ Վերցված է 2018-06-26
- ↑ «"Пятерочка" снимет продолжение "Ну, погоди!"»։ Lenta.Ru (ООО «Лента.Ру»)։ 2005-02-25։ Վերցված է 2018-06-27
- ↑ Ногаева Карашаш (2018-03-12)։ «Молоко и носки. Как персонажи советских мультфильмов становятся лицом рекламы»։ dp.ru (АО «ДП Бизнес Пресс»)։ Վերցված է 2018-06-27
- ↑ «В Москве состоялась премьера 19й серии мультфильма «Ну погоди!»»։ Кинокадр.ru (ООО "Кинокадр")։ 2005-12-24։ Վերցված է 2018-06-27
- ↑ «Вышла 20-я серия "Ну, погоди!" - продолжения снимать не будут»։ NEWSru.com (ООО "Медиа Нест")։ 2006-11-22։ Վերցված է 2018-06-27
- ↑ ««Пятёрочка» и «Перекрёсток» объединяются»։ ria.ru (МИА «Россия сегодня»)։ 2006-04-13։ Վերցված է 2018-06-26
- ↑ Кряжев Дмитрий (2006-11-07)։ «"Пятерочка" и "Перекресток" отчитались о слиянии»։ газета «Коммерсантъ», №207 от 07.11.2006 (АО «Коммерсантъ»)։ Վերցված է 2018-06-26
- ↑ «X5 купила "Копейку" за 51,5 млрд рублей»։ ria.ru (МИА «Россия сегодня»)։ 2010-12-06։ Վերցված է 2018-06-26
- ↑ Товкайло Максим (2013-01-23)։ «Продажа олимпийских сувениров может принести свыше $30 млн»։ vedomosti.ru (ЗАО «Бизнес Ньюс Медиа»)։ Վերցված է 2017-11-21
- ↑ «Олимпийская эстафета Х5. Олимпийская розница Игр 2014 года станет самой масштабной за всю историю зимних игр»։ sovsport.ru (ООО «Редакция газеты «Советский спорт»)։ 2014-02-07։ Վերցված է 2017-11-21
- ↑ «X5 объявляет о росте розничной выручки на 27,5% в 2016 году»։ Վերցված է 2017-02-01
- ↑ Краснов Андрей (2004-10-27)։ «Базары превращаются…»։ From-UA։ Վերցված է 2018-06-26
- ↑ 19,0 19,1 Канунников Сергей (2005-02-25)։ «"Спортмастер" занялся самовывозом»։ Газета «Коммерсантъ» №33 от 25.02.2005 (АО «Коммерсантъ»)։ Վերցված է 2018-06-26
- ↑ «X5 шагнула в "XXI век"»։ Газета «Коммерсантъ» №207 от 12.11.2007 (АО «Коммерсантъ»)։ 2007-11-12։ Վերցված է 2018-06-26
- ↑ «Украина. "Пятерочка" ушла за "Продуктами"»։ Портал недвижимости Domik.ua։ Վերցված է 2018-06-26
- ↑ Амирбекова Сауле (2004-02-02)։ «Пришла "Пятерочка"»։ журнал «Эксперт Казахстан» №2 (4) (Группа «Эксперт»)։ Վերցված է 2018-06-26
- ↑ «В Алматы открылся пятый универсам торговой сети "Пятерочка"»։ Nomad.su։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2018-06-26
- ↑ «Ребрендинг "Пятерочки" в Казахстане призван решить вопрос с ее позиционированием»։ Retail.ru։ 2007-09-17։ Վերցված է 2018-06-26
- ↑ Коннова Елена (2001-03-14)։ «России требуется три тысячи дискаунтеров»։ Газета «Коммерсантъ» №44 от 14.03.2001 (АО «Коммерсантъ»)։ Վերցված է 2018-06-26
- ↑ «Олег Высоцкий покидает пост директора «Пятерочки»»։ vedomosti.ru (ЗАО «Бизнес Ньюс Медиа»)։ 2012-03-05։ Վերցված է 2018-06-26
- ↑ 27,0 27,1 Крекнина Александра (2013-05-16)։ «X5 нашла директора «Пятерочки» на ЧТПЗ»։ vedomosti.ru (ЗАО «Бизнес Ньюс Медиа»)։ Վերցված է 2018-06-26
- ↑ 28,0 28,1 «В "Пятерочку" вплавляют металл»։ Газета «Коммерсантъ» №81 от 16.05.2013 (АО «Коммерсантъ»)։ 2013-05-16։ Վերցված է 2018-06-26
- ↑ 29,0 29,1 «Гендиректор сети "Пятерочка" покинет свой пост»։ ИА «Интерфакс» (ЗАО «Интерфакс»)։ 2018-04-25։ Վերցված է 2018-06-26
- ↑ «Новым генеральным директором «Пятерочки» стал Сергей Гончаров»։ Retail.ru։ 2018-06-22։ Վերցված է 2018-06-26
- ↑ «Гендиректором "Пятерочки" назначили Сергея Гончарова»։ ТАСС։ 2018-06-22։ Վերցված է 2018-06-26
- ↑ Липанова Лиана (2020-01-22)։ «Владелец «Пятёрочек» и «Перекрёстков» отчитался о росте выручки в 2019 году на 13,3% — до 1,73 трлн рублей»։ vc.ru (ИД «Комитет»)։ Վերցված է 2020-02-28
- ↑ «Операционные результаты 2010 года»։ X5 Retail Group։ Վերցված է 2017-08-28
- ↑ «X5 объявляет финансовые результаты за 4 кв. и 2011 год»։ X5 Retail Group։ Վերցված է 2017-08-28
- ↑ «X5 объявляет финансовые результаты за 2012 год»։ X5 Retail Group։ Վերցված է 2017-08-28
- ↑ «X5 Retail Group объявляет финансовые результаты за 2013 год»։ X5 Retail Group։ Վերցված է 2017-08-28
- ↑ «X5 объявляет финансовые результаты за 2014 год»։ X5 Retail Group։ Վերցված է 2017-08-28
- ↑ «В 2015 г. выручка X5 увеличилась на 27,6%»։ X5 Retail Group։ Վերցված է 2017-08-28
- ↑ «Годовой отчёт X5 Retail Group за 2016 год (на английской языке)»։ Վերցված է 2017-03-30
- ↑ «Годовой отчёт X5 Retail Group за 2017 год (на английском языке)» (անգլերեն)։ X5 Retail Group։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Годовой отчёт X5 Retail Group за 2018 год (на английском языке)» (անգլերեն)։ X5 Retail Group։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-11-ին։ Վերցված է 2019-03-24
- ↑ Ищенко Наталья (2013-09-30)։ ««Пятерочка» освежит магазины»։ vedomosti.ru (ЗАО «Бизнес Ньюс Медиа»)։ Վերցված է 2018-06-27
- ↑ ««Пятерочка» обновляет логотип» (ռուսերեն)։ Retail.ru։ 2020-04-09։ Վերցված է 2020-05-12