Պիրս Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիրս Բրաուն
Pierce Brown by Gage Skidmore.jpg
Ծնվել է հունվարի 28, 1988(1988-01-28)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Դենվեր, ԱՄՆ
Մասնագիտություն գիտաֆանստաստիկ գրող, սցենարիստ և վիպասան
Լեզու անգլերեն
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Կրթություն Պեպերդայնի համալսարան
Ժանրեր ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներ Red Rising
Կայք pierce-brown.com
Pierce Brown Վիքիպահեստում

Պիրս Էլլիոթթ Բրաուն (անգլ.՝ Pierce Elliott Brown,հունվարի 28, 1988(1988-01-28)[1], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող և սցենարիստ[2][3]: Հռչակ է ձեռք բերել իր «Կարմիր ապստամբություն» եռագրությամբ, որի մաս կազմող երեք վեպերն էլ տեղ են գտել Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցուցակում[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրս Բրաունը ծնվել է 1988 թվականի հունվարի 28-ին ԱՄՆԿոլորադո նահանգի Դենվեր քաղաքում։ 2010 թվականին ավարտել է Պեպպերդինյան համալսարանը (անգլ.՝ Pepperdine University)՝ տնտեսագետի և քաղաքագետի մասնագիտությամբ։ Որոշ ժամանակ աշխատել է NBC և ABC Studios հեռուստաընկերություններում։

2014 թվականին լույս է տեսնում նրա «Կարմիր ապստամբություն» եռագրության առաջին մասը կազմող համանուն վեպը։ Այս ստեղծագործությունը ջերմ ընդունելություն գտավ գրական հասարակության կողմից և արժանացավ դրական գնահատականների։ Վեպում հեղինակը ներկայացնում է մարդկանց կողմից գաղութացված Մարս մոլորակում սոցիալական անհավասարության հետևանքով տեղի ունեցող ապստամբությունը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարմիր ապստամբություն» եռագրություն
    • 2014 - «Կարմիր ապստամբություն» (անգլ.՝ Red Rising)
    • 2015 - «Ոսկե երազ» (անգլ.՝ Golden Son)
    • 2016 - «Առավոտյան աստղ» (անգլ.՝ Morning Star)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. Pierce Brown Red Rising. — Pierce Brown, 2014. — 382 с. — ISBN 9781444758986
  3. «Brown, Pierce, 1988-» (անգլերեն)։ The Library of Congress։ 2013-08-05։ Վերցված է 2016-05-04 
  4. Paul Taunton (2016-04-04)։ «Red Rising’s Pierce Brown juggles adapting his sci-fi saga for film, while penning a whole new trilogy» (անգլերեն)։ National Post։ Վերցված է 2016-05-04