Jump to content

Պիրկո Վախտերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիրկո Վախտերո
ֆիններեն՝ Pirkko Vahtero
Ծնվել էդեկտեմբերի 16, 1936(1936-12-16)
ԾննդավայրԿեուրուու, Վաասա նահանգ, Ֆինլանդիա
Վախճանվել էփետրվարի 22, 2025(2025-02-22) (88 տարեկան)
Մահվան վայրLoppi, Կանտա-Խյամե, Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական ​​վարչական գործակալություն, Ֆինլանդիա[1]
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Մասնագիտությունզինանշանագետ
Պարգևներ
 Pirkko Vahtero Վիքիպահեստում

Պիրկո Վախտերո (ֆիններեն՝ Pirkko Vahtero, դեկտեմբերի 16, 1936(1936-12-16), Կեուրուու, Վաասա նահանգ, Ֆինլանդիա - փետրվարի 22, 2025(2025-02-22), Loppi, Կանտա-Խյամե, Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական ​​վարչական գործակալություն, Ֆինլանդիա[1]), ֆինն փոստային նամականիշերի նկարչուհի, դիզայներ և զինանշանագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրկո Վախտերոն ծնվել է 1936 թվականին, Քեուրու քաղաքում[3]։ Նա համարվում է Ֆինլանդիայի ամենաճանաչված նամականիշերի նկարիչներից մեկը։ Նա հեղինակ է մի շարք ֆիննական փոստային նամականիշերի և արժեթղթերի։

Պիրկո Վախտերոն իր առաջին նամականիշը ստեղծել է 1972 թվականին՝ ի պատիվ Ֆինլանդիայի ազգային թատրոնի 100-ամյակի։ Դրանից հետո նա ստեղծել է մոտ հարյուր քառասուն ֆիննական նամականիշ։ Դրանից բացի նա նաև նախագծել է փոստային նամականիշներ այլ երկրների համար՝ Վենեսուելա, Դանիա, Իսլանդիա, Կոստա Ռիկա, Քուվեյթ, Լիբանան, Նորվեգիա, Սալվադոր, Շվեդիա և այլն։ Նրան են պատկանում առաջին ֆիննական Սուրբ Ծննդյան նամականիշերը (1973)։ Վախտերոն առաջիններից էր, որը ստեղծել է Ալանդյան կղզիների նամականիշերը[4][5]։

Պիրկո Վախտերոյի աշխատանքները արժանացել են բազմաթիվ միջազգային մրցանակների և մի քանի անգամ արժանացել են Ֆինլանդիայի ամենագեղեցիկ նամականիշներ անվանակարգին։

Պիրկո Վախտերոյի աշխատանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Pirkko Vahtero on kuollut – suunnitteli satoja suomalaisten tuntemia postimerkkejä ja passin modernin vaakunan (фин.) — 2025.
  2. ↑ ANNETUT KUNNIAMERKIT 1990-2021 - Ritarikunnat (фин.) — 2021.
  3. ↑ Taskinen, Rita (1992). Suomalainen Design From Finland, Kuka kukin on, Who's Who in Finnish Design. Helsinki: Ornamo. ISBN 952-9748-04-3.
  4. ↑ «Pirkko Vahtero». www.unicover.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  5. ↑ «Matkailuyhdistys Puolanka-Paljakka». www.puolankainfo.fi. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]