Պիպա (երաժշտական գործիք)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պիպա | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | Լարային երաժշտական գործիք |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 321.321-5 |
Ձայնանմուշ | |
Լյուտնյա |
Պիպա (չին.琵琶|pípá), չինական 4 լարանի կսմիթային երաժշտական գործիք, նման է լյուտնյային։ Այն ամենատարածված և հայտնի չինական երաժշտական գործիքներից է։ Գրականության մեջ պիպայի մասին հիշատակվում է 3-րդ դարից, իսկ առաջին պատկերները` 5-րդ դարից։ Սակայն պիպայի նախատիպերը Չինաստանում եղել են արդեն մ.թ.ա. 3-րդ դարի վերջից։ «Պիպա» անվանումը կապված է գործիքի վրա նվագելու ձևից. «պի» նշանակում է մատների լարերի վրայով դեպի վար շարժումը, իսկ «պա»` հակառակ շարժումը դեպի վեր։
Ունի փայտե տանձանման մարմին առանց ռեզոնատորային անցքերի և կարճ վզիկ ատամնավոր գրիֆով։ Գրիֆի ատամիկների կողերը կազմում են առաջին 4 անշարժ լադերը, մնացածը` 13-14 լադ նեղ փայտե շրիշակների տեսքով, որոնք տեղադրված են վերևի հարթ տախտակամածի վրա։ Լարերը մետաքսյա են (հազվադեպ` մետաղական), ամրանում են փայտիկների օգնությամբ։ Գործիքի երկարությունը մոտ 100 սմ է, լայնությունը` 30-35 սմ։
Ձայնը դուրս է գալիս կնտնտոցի օգնությամբ, երբեմն նաև եղունգի, որին հատուկ ձև են տալիս։
Լարումն առավելապես A — d — e — a է, դիապազոնը` A — a2, լիովին քրոմատիկ հնչյունաշար։
Պիպան նստած են նվագում` գործիքի ներքևի մասը հենելով ոտքերին, իսկ վզիկը` ձախ ուսին։ Պիպան օգտագործվում է որպես մենակատարման, անսամբլային կամ նվագախմբային գործիք` երաժշտության նվագակցության կամ արտասանության ուղեկցության համար։ Որպես մենակատարման գործիք պիպայով կատարում են հիմնականում երաժշտական պիեսներ և ծրագրային ֆանտազիաներ։
Գործիքը լայն տարածում ունի Կենտրոնական և Հարավային Չինաստանում։ 18-րդ դարից հայտնի է նաև Ճապոնիայում` բիվա անվանմամբ։ Բիվաները պատրաստվում էին տարբեր չափերի։
Պիպաիստների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիպա (երաժշտական գործիք)» հոդվածին։ |
|