Կնտնտոցըմետաղից, ոսկրից, պլաստմասսայից կամ եղջերանյութից պատրաստված բարակ, սրածայր թերթիկ, մատին հագցվող «ճանկով» օղակ կամ սագի փետուր, որով տատանման մեջ են դրվում կսմիթավոր երաժշտական գործիքների լարերը: Կնտնտոց անվանել են նաև աղեղը (երաժշտական):
Ռուսերեն՝ медиатор, плектрум, անգլերեն՝ pick կամ plectrum։ Նվագելիս այն սեղմում են աջ ձեռքի (աջլիկների դեպքում) բութ մատի և ցուցամատի միջև և հարվածում լարերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 496)։