Պիղատոսի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Patio principal de la Casa de Pilatos de Sevilla (Andalucía, España)
այգի Պիլատի տան բակում

Պիղատոսի տուն, պալատ Իսպանիայի Սևիլյա քաղաքում, այդպես է անվանվել, քանի որ կարծես Պիղատոս Պոնտացու պալատի կրկնօրինակը լինի։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը զարդարված է կապույտ սալիկներով և տարբեր զարդարանքներով այն համատեղում է երկու ճարտարապետական ոճեր մուդեջար և իսպանական վերածննդի ոճով։

Պալատի ամենահետաքրքիր մասը տան բակի (ներքնագավիթ), շրջապատված մի պատկերասրահն է։ Ցուցահանդեսի բարակ սյուները հենված են կամարների վրա, սյուները կամարները բաժանում են մեկը մյուսից։ Սյուները պատված են նուրբ քնդակներով։ Երկրորդ հարկի կամարները որոշակի նախշերով տարբերվում է առաջի հարկի կամարներից։ Իր ոճով հիշեցնում է Ալկասարը, սակայն հռոմեական պալատում կան նաև Մուզ, Ցերեր և միներ աստվածուհիների արձանները։

արձան ներքին բակում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի շինարարությունը սկսվել է XV դարի վերջին Պեդրո Էնդրիկես Կինեոնեսի և նրա հարսնացուի՝ Կատալինա Դե Րիբերայի հրամանով, Էնրիկեսների տոհմի վերջն էլ հենց նրանց տղան էր՝ Ֆադրիկ Էնդրիկես Դե Րիբերան և նա էլ տվեց այդ պալատին անուն իր դեպի Երուսաղեմ ուխտագնացության պատվին, որը նա կատարել էր 1519 թվականին։