Խիրալդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գիրալդաից)
Jump to navigation Jump to search

Կոորդինատներ: 37°23′10.3″ հս․ լ. 5°59′32.7″ ամ. ե. / 37.386194° հս․. լ. 5.992417° ավ. ե. / 37.386194; 5.992417

WorldHeritageBlanc.svg
Խիրալդա
անգլ.՝ Giralda*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

La Giralda August 2012 Seville Spain.jpg
Երկիր Իսպանիա Իսպանիա
Տիպ մշակութային
Չափանիշներ I, II, III, VI
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն
Խիրալդան գտնվում է Իսպանիայում
Խիրալդա
Խիրալդան գիշերով

Խիրալդա (իսպ.՝ Giralda — «հողմացույց»), տեսարժան վայր, Սևիլյայի խորհրդանիշ, քառակուսի աշտարակ, որը գտնվում է Սևիլյայի մայր տաճարի կողքին: Աշտարակի բարձրությունը կազմում է մոտավորապես 98 մ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիրալդա աշտարակի կառուցման նախօրինակ է հանդիսացել Մարաքեշի Կտուբիա մզկիթի մինարեթը[1]: Շինարարությունը սկսել է ճարտարապետ Ահմեդ բեն Բանը 1184 թվականին Աբու Յուսուֆ Յակուբ ալ-Մանսուրի օրոք, իսկ Ալի ալ Գոմարը 1198 թվականին ավարտել է: Աշտարակը ծառայել է Սևիլյայի Մեծ մզկիթի մինարեթ: Արաբական գերիշխանության ժամանակ Խիրալդա աշտարակին տրվեցին 4 ոսկեզօծ գնդեր: Թագավոր Ալֆոնսո Իմաստունի ակնարկում նշվում է, որ երբ արևը լուսավորում էր գնդերը, նրանց շողքը երևում էր քաղաքի ճանապարհներին՝ տեսանելի լուսավորության վրա: Մինարեթի հարթ տանիքը թույլ էր տալիս Խիրալդան օգտագործել որպես աստղադիտարան, որն այդ ժամանակ հանդիսանում էր Եվրոպայում խոշորագույններից մեկը:

Այն բանից հետո, երբ 1248 թվականին Ֆերդինանդո III-ը նվաճել է Սևիլյան, մզկիթն օգտագործել են որպես տաճար, բայց այն պահպանել է իր նախկին ձևը: 1568 թվականին կորդովացի ճարտարապետ Էրման Ռուիսը աշտարակը մինչև վերջ կառուցել է իսպանական վերածննդի ոճով՝ ավելացնելով նոր քառակուսի զանգակատուն, որոնք իրար միացված էին փողոցի լապտերների հաջորդական շարքերով: Վերևի հատվածը ավարտվում է Վերայի 4 մետրանոց բրոնզե արձանով, իսկ նրա ձեռքերում դրոշն է, որը գտնվում է 83 մ բարձրության վրա և ծառայում է որպես հողմացույց[2][3]: Արձանը դրվել է 1568 թվականին՝ քանդակագործ Բարտոլոմե Մորելի կողմից:

Խիրալդան մուսուլմանների միակ կառույցն է, որը քրիստոնյաների կողմից կառուցվել է Սևիլյայի 16-ամսյա երկարատև պաշարման ժամանակ: Տեսանելի վայրից բացվում է Սևիլյայի հիանալի տեսարանը:

Ի սկզբանե Լա Խիրալդա կոչվում էր ոչ միայն զանգակատունը, այլ նաև արձանը, որը իր չափերով և հայտնությամբ ժամանակակիցների վրա մեծ տպավորություն է թողնում: Պրոսպեր Մերիմեն «Քավարանի հոգիներ» նովելում պնդում է, որ սևիլյացի «ուղեկիցը ձեզ կպատմի, թե ինչպես է Դոն Ժուանը տարօրինակ առաջարկություն է արել Խիրալդային՝ բրոնզե արձանին, որը զարդարում էր տաճարի մավրիտանական աշտարակը, և ինչպես Խիրալդան նրան ընդունեց»:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակի հին մավրիտանական մասը բարձրանում է 70 մ: Աշտարակը ծավալով շատ կոմպակտ է, իսկ պատերի նուրբ զարդանկարները տալիս են նրան հատուկ թեթևություն և ուղիղ տեսք: Ընդհանուր առումով աշտարակը իրենից ներկայացնում է քառակուսի, որի կողմը հավասար է 13,6 մ: Աշտարակի հիմքը ունի բարդ կառուցվածք: Կազմված է ավերված հռոմեական շինությունների խոշոր քարերից, իսկ քարերի վրա ինչ-որ տեղ պահպանվել են հռոմեական արձանագրություններ: Աշտարակի մնացած մասը կառուցված է աղյուսով: Զարդանկարի նախշերը սկսվում են միայն 25 մ բարձրությունից: Զարդանկարները սկսվում են ոչ թե աշտարակի կողքից, այլ մի փոքր հեռավորությունից՝ ձախ և աջ կողմերում մնում է ազատ, նեղ գիծ: Ներքևի հատվածում զարդանկարը սկսվում է կամարների որմնախորշերով, որոնք միմյանցից բաժանված են փոքր մարմարե սյուներով: Զարդանախշերի մեջտեղի գծերի միջևը պայտաձև կոտրված պատուհաններ են:

Աշտարակի ներսում ձգվում է լայն, թեք հարթակ: Պյոտր Գնեդիչը գրել է, որ այդ բեմի վրա ձիով կարելի է հասնել աշտարակի վերին հատվածը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sacred Destination — La Giralda, Seville
  2. Высота всей башни сильно отличается в разных источниках (89, 98, 102, 105, 115 метров), если же исходить из общей высоты башни в 104,1 метров, то основание статуи должно находиться где-то на высоте 93 — 94 метра
  3. Энциклопедия Кругосвет — Хиральда

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Никитюк О.Д. Кордова Гранада Севилья (древние центры Андалусии) / Редактор Л.М.Азарова, художественный редактор Л.А.Иванова. — М.: Искусство, 1972. — 190 с. — (Города и музеи мира). — 50 000 экз.
  • Гнедич П.П. История искусств (живопись, скульптура, архитектура) / Ответственный редактор Н.Арановская. — М.: ЭКСМО, 2004. — 848 с. — 5000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]