Իսպանիայի հրապարակ (Սևիլյա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Իսպանիայի հրապարակ (այլ կիրառումներ)
Plaza de España, Seville
Իսպանիայի հրապարակ (Սևիլյա)
Սևիլյա
Torre Sur, Plaza de España. Sevilla..JPG
Հարավային աշտարակը և գետը

Կոորդինատներ: 37°22′36.8″ հս․ լ. 5°59′12.8″ ամ. ե. / 37.376889° հս․. լ. 5.986889° ավ. ե. / 37.376889; 5.986889


Իսպանիայի հրապարակ (իսպ.՝ Plaza de España, Seville), հրապարակ Սևիլյայի Մարիա Լուիզայի զբոսայգում, Իսպանիայում։ Հիմնադրվել է 1928 թվականին, 1929 թվականի Իբերո-Ամերիկյան ցուցահանդեսի համար։ Սա Ռեգիոնալիզմ ճարտարապետության կարևորագույն օրինակ է, Իսպանիայի ճարտարապետության Նեո-ռենեսանս և Նեո-Մուդեխար ոճերի խառնուրդ է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Լուիզայի զբոսայգի[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մարիա Լուիզայի զբոսայգի
PlazaEspanaBancos.jpg

1929 թվականին Սևիլյայում կայացավ Իբերո-Ամերիկյան համաշխարհային ցուցահանդեսը, որը կայացավ Մարիա Լուիզայի այգում (Parque de María Luisa)։ Պուրակը նախագծվել է Ժան-Կլոդ Նիկոլաս Ֆորեսթիերի (Jean-Claude Nicolas Forestier) կողմից[1]։ Քաղաքի ողջ հարավային հատվածը վերափոխվել էր այգու և մեծ բուլվարների։ Կենտրոնում Մարիա Լուիզայի այգին էր «Մավրերի պարադիսական ոճը»՝ կես մղոն սալիկապատված շատրվաններով, տաղավարներով, պարիսպներով, լճակներով, նստարաններով և ամառանոցներով։ Ցուցահանդեսի համար կառուցվել են բազմաթիվ բարձրահարկ շենքեր[2]։

Իսպանիայի հրապարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի արդյունաբերական և տեխնոլոգիական ցուցանմուշները ցուցադրելու համար, Մարիա Լուիզայի այգու մոտ կառուցվեց Իսպանիայի հրապարակը, որը նախագծել էր Անիբալ Գոնզալեսը (Aníbal González)։ Գոնզալեսը համադրում է 1920-ական թվականների Ար-դեկո և «mock Mudejar» և Նեո-Մուդեխար-ի ոճերը։ Իսպանիայի հրապարակը կիսաշրջանաձև է։ Կենտրոնում՝ Vicente Traver շատրվանն է։ Հրապարակի պարիսպներից շատերը սալիկապատ են, և յուրաքանչյուրը ներկայացնում է Իսպանիայի տարբեր նահանգները[3]։

Այսօր Իսպանիայի հրապարակը հիմնականում բաղկացած է կառավարության շենքերից։ Այգու վերջում, տեղի ամենահայտնի առանձնատները դարձել են թանգարաններ: Ամենածայրինն ընդգրկում է քաղաքի հնագիտական հավաքածուները։

Իսպանիայի հրապարակը օգտագործվել է որպես ֆիլմերի նկարահանման վայր, օրինակ՝ 1962 թվականի Լոուրենս Արաբացի ֆիլմը։ Շենքերից մեկն օգտագործվել է որպես «Աստղային պատերազմներ» ֆիլմերի նկարահանման վայր[4]։

Համայնապատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Plaza de Espana - Sevilla.jpg


Plaza de España - Sevilla.jpeg


Plaza de Espana at night - Seville, Spain - panoramio (1).jpg


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 [http://www.sevilla5.com/monuments/plespana.html «Plaza De Espa�a And Maria Luisa Park Sevilla - Seville»]։ www.sevilla5.com։ Վերցված է 2017-08-07 
  2. «Maria Luisa Park The City of Seville parks and gardens, Sevilla Andalucia, Spain»։ www.andalucia.com (en-GB)։ Վերցված է 2017-08-07 
  3. «Seville Plaza de España square The City of Seville main sights, Sevilla Andalucia, Spain»։ www.andalucia.com (en-GB)։ Վերցված է 2017-08-07 
  4. Symington, Andy (2004). "Sevilla". Andalucia (4. edition. ed.). Bath: Footprint Handbooks. p. 76. ISBN 9781903471876.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]