Պիեռ Օբրի (ֆր.՝ Pierre Aubry, փետրվարի 14, 1874(1874-02-14)[1][2][3], Փարիզ[3] - օգոստոսի 31, 1910(1910-08-31)[1][2][3], Դյեպ[3]), ֆրանսիացի երաժշտագետ, երաժշտական հնագրագետ և բանասեր-արևելագետ։ Փարիզի Կաթոլիկական ինստիտուտի և սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր (դասավանդել է արևելյան լեզուներ)։
Օբրին ուսումնասիրել է ֆրանսիական երաժշտության ակունքներն ու հուշարձանները, ինչպես և հին ավանդույթի հայկական, տաջիկական, ուզբեկական երաժշտությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 509)։