Պիեռ Դելադոնշամ
| Ծնվել է | հունիսի 1, 1978 (47 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Նանսի |
| Կրթություն | Ֆլորան դասընթացներ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Collectif 50/50?[1] |
Պիեռ Դելադոնշամ (ֆր.՝ Pierre Deladonchamps, հունիսի 1, 1978, Նանսի), ֆրանսիացի դերասան[2]։ 2014 թվականին «Սեզար» մրցանակի դափնեկիր՝ որպես տարվա լավագույն երիտասարդ դերասան[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեռ Դելադոնշամը ծնվել է 1978 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայի Նանսի քաղաքում։ Նրա մայրը միջնակարգ դպրոցի ուսուցչուհի էր։
Դելադոնշամն ավարտել է Մեցի Lycée Georges-de-La-Tour դպրոցը, ինչպես նաև Նանսի բիզնես-դպրոցը։ 2011 թվականին Փարիզում ավարտել է Cours Florent դերասանական կուրսերը։
Դերասանական կարիերան Դելադոնշամը սկսել է՝ նկարահանվելով հեռուստատեսային սերիալներում, բայց 2010 թվականին դստեր՝ Լեոնիի ծնվելուց հետո, որոշել է վերադառնալ Լոթարինգիա։
2013 թվականին Դելադոնշամն իր առաջին մեծ դերը խաղաց Ալեն Գիրոդիի «Անծանոթը լճափին» ֆիլմում, որի համար «Տարվա լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում նա արժանացել է Սեզար մրցանակի։
2016 թվականին գլխավոր դերով հանդես եկավ «Ժանի որդին» ֆիլմում։ 2017 թվականին կրկին գլխավոր դերով հանդես եկավ «Մեր խելագար տարիները» ֆիլմում։
Մրցանակներ և նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
|---|---|---|---|
| Մրցանակ «Լյումեր» | |||
| 2014 | Խոստումնալից երիտասարդ դերասան | Անծանոթը լճափին | Առաջադրում |
| 2017 | Լավագույն դերասան | Ժանի որդին | Առաջադրում |
| Մրցանակ «Սեզար»[3] | |||
| 2014 | Ամենախոստումնալից երիտասարդ դերասան | Անծանոթը լճափին | Մրցանակ |
| 2017 | Լավագույն դերասան | Ժանի որդին | Առաջադրում |
| Մրցանակ CinEuphoria | |||
| 2014 | Լավագույն դերասան | Անծանոթը լճափին | Առաջադրում |
| Լավագույն դուետ (Քրիստոֆ Պաուի հետ) | Առաջադրում | ||
| Լավագույն դերասան-հանդիսատեսի մրցանակ | Մրցանակ | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20200407182252/http://collectif5050.com/les-signataires
- ↑ «Double récompense sur la Croisette pour un acteur nancéien». www.estrepublicain.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ 3,0 3,1 «César 2014 : Pierre Deladonchamps, un Inconnu du Lac meilleur espoir masculin». www.purepeople.com (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Awards for Пьєр Деладоншам Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Դելադոնշամ» հոդվածին։ |
| ||||||||||||