Պիեռ Բարու
Պիեռ Բարու | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Pierre Barouh |
Ի ծնե անուն | ֆր.՝ Élie Pierre Barouh[1] |
Նաև հայտնի է որպես | Pierre Barouh |
Ծնվել է | փետրվարի 19, 1934[2][3][4][…] Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | դեկտեմբերի 28, 2016[5][3][4][…] (82 տարեկան) Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | վոլեյբոլիստ, երգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, կինոդերասան, երգերի հեղինակ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, հեղինակ-կատարող և կինոռեժիսոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Saravah? և Disc'AZ? |
Ամուսին | Atsuko Barouh? և Անուկ Էմե |
Pierre Barouh Վիքիպահեստում |
Պիեռ Բարու (ֆր.՝ Pierre Barouh, փետրվարի 19, 1934[2][3][4][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] - դեկտեմբերի 28, 2016[5][3][4][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի դերասան, երգիչ և երաժիշտ։ Հայտնի է դարձել Un homme et une femme երգի շնորհիվ` Կլոդ Լելուշի համանուն ֆիլմից (1966 թվական), որը նա կատարել է Նիկոլ Կրուազիլի հետ միասին։ Բացի այդ, Բարուն խաղացել է այդ կինոնկարի դերերից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է կտորեղենի վաճառքով զբաղվող թուրք հրեաների ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքը նացիստների հետապնդումից թաքնվել է Մոնտուրնե բնակավայրում։ Այդ տարիներին Բարուին մկրտել են և տվել Պիեռ անունը։ Պատերազմի ժամանակ ապրածը հետագայում հիմք է դարձել նրա À bicyclette, Des ronds dans l’eau, Les Filles du dimanche երգերի համար։
Պատերազմից հետո նա մարզական լրագրող էր և խաղում էր վոլեյբոլի ազգային թիմում։ Մի քանի ամիս անցկացրել է Պորտուգալիայում, որտեղ ուսումնասիրել է տեղի երգերը։ Պորտուգալիայում երկար ժամանակ գտնվելու ընթացքում բացահայտել է բրազիլական երաժշտությունը, հատկապես` Բոսանովան և համագործակցել է այդ ոճի կոմպոզիտորների հետ։ 1960-ականների սկզբին Բոսանովայի մասին վավերագրական ֆիլմում որպես դերասան և ռեժիսոր փորձել է իր ուժերը Բադեն Պաուել դե Ակինոյի դերում։ 1966 թվականին որպես դերասան և կոմպոզիտոր մասնակցել է Կլոդ Լելուշի «Տղամարդ և կին» ֆիլմի ստեղծմանը։ Նիկոլ Կրուազիլի հետ նա նաև երգել է Un homme et une femme գլխավոր երգը, որի տեքստն ինքն է գրել։
Եղել է Saravah ձայնագրման լեյբլի հիմնադիրը, որի հետ հետագա տարիներին եղել է բազմաթիվ երաժշտական տաղանդների, այդ թվում` Ժակ Հիգելինի և Բրիջիթ Ֆոնտենի պրոդյուսերը։
1966-1969 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Անուկ Էմեի հետ։ 1980-ականներին ճապոնացի նկարչուհի Ացուկո Ուսիոդայի հետ ամուսնությունից հետո կես տարի ապրել է կնոջ հայրենիքում։ Նրանց դուստրը երաժիշտ Մայա Բարուխն է։ Նա նաև պարբերաբար հրապարակել է երաժշտական ձայնագրություններ, այդ թվում` երաժշտություն Ալբերվիլի ձմեռային Օլիմպիական խաղերի համար (1992)։ Որպես երգիչ մասնակցել է Դեյվիդ Մաքնիլի (1975), Դանիել Միլլի (1999) և Ժան Պիեր Մասի (2012) ձայնագրություններին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան.
- «Սիրելու քաջություն» (2005)
- «Լինում են օրեր... Լինում են գիշերներ» (1990)
- «Նա ամենուր տեսնում է թզուկներ» (1981)
- «Կրիայի կղզուց փրկվածները» (1976)
- «Տրաուլեր» (1967)
- «Տղամարդ և կին» (1966)
- «Մեծ ակնթարթներ» (1965)
- «Աղջիկը և հրացանը» (1964)
- «Դրեյֆ» (1964)
- «Որտեղի՞ց ես դու, Ջոնի» (1963)
- «Թունդ հարբածը» (1962)
- «Կանգնեցրեք թմբուկները» (1961)
Կոմպոզիտոր.
- «Դրվագ» (1998)
- «Ամուսնալուծություն» (1979)
- Saravah (1972)
Ռեժիսոր.
- «Ամուսնալուծություն» (1979)
- Saravah (1972)
Սցենարիստ.
- «Ամուսնալուծություն» (1979)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.lemonde.fr/culture/article/2016/12/28/mort-de-pierre-barouh-auteur-de-la-chanson-du-film-un-homme-et-une-femme_5055053_3246.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Le Figaro, Figaro (ֆր.) / A. Brézet — Paris: Société du Figaro, 2016. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pierre Barouh sur Saravah.fr
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Բարու» հոդվածին։ |
|
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 28 մահեր
- 2016 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի երգիչներ
- Դերասաններ այբբենական կարգով
- Ֆրանսիացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ֆրանսիացի երաժիշտներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ