Պիեռետ Բլոխ

From Վիքիպեդիա
Jump to navigation Jump to search
Պիեռետ Բլոխ
Pierrette Bloch (1995).png
Ծնվել էհունիսի 16, 1928(1928-06-16)[1][2][3][4]
ԾննդավայրՓարիզ
Վախճանվել էհուլիսի 7, 2017(2017-07-07)[5][6][4] (89 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ[6]
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Flag of France.svg Ֆրանսիա[7]
Մասնագիտությունարվեստների գործիչ, նկարչուհի և դիզայներ
Ոճմոդերն
ՈւսուցիչHenri Goetz?

Պիեռետ Բլոխ (անգլ.՝ Pierrette Bloch, հունիսի 16, 1928(1928-06-16)[1][2][3][4], Փարիզ - հուլիսի 7, 2017(2017-07-07)[5][6][4], Փարիզ[6]), Փարիզում ծնված շվեյցարացի նկարիչ և տեքստիլ նկարիչ:

Վաղ կյանք[edit | edit source]

Պիեռետ Բլոխը ծնվել է 1928 թվականի հունիսի 16-ին, Փարիզում: 1939 թվականին Բլոխն ու նրա ծնողները, խուսափելով պատերազմից, թողել են Փարիզը` մեկնելով Շվեյցարիա: 15 տարեկանում նա սկսել է մենակ ապրել հյուրանոցում, ինչն ըստ նրա մեծապես օգնել է իրեն վաղ տարիքից ինքնուրույն դառնալ: Արվեստի առաջին պրոֆեսիոնալ պարապմունքներն սկսել է 1940-ական թվականներին, Փարիզում[8]:

Գործունեություն[edit | edit source]

Բլոխն սկսել է ցուցադրել իր աշխատանքները Փարիզում և ԱՄՆ-ում 1950-ական թվականներին: Իր աշխատանքներում նա օգտագործել է այնպիսի նյութեր, ինչպիսիք են թանաքը, թուղթը, ուռկանը և ձիու մազը: Ձիու մազն սկսել է կիրառվել նրա աշխատանքներում 1970-ական թվականներից: Ձիու մազով նրա առաջին քանդակն ստեղծվել է 1970-ական թվականներին, որը դարձել է նրա ամենահայտնի աշխատություններից մեկը: Նա աշխատաքները ներառում են նաև նկարներ, կոլաժներ, եռաչափ պատկերներ և պատկանում են հետպատերազմական աբստրակցիա կատեգորիային: Նրա աշխատանքներն սկսել են ցուցադրվել Եվրոպայում, Ասիայում և Ամերիկաներում: 2013 թվականին տպագրվել է մենագրություն Պիեռետ Բլոխի մասին:

Մահ[edit | edit source]

Բլոխը մահացել է 2017 թվականի հուլիսի 7-ին, Փարիզում, 89 տարեկան հասակում[9]:

Կենսագրական փաստեր[edit | edit source]

  • 1947-48 - Սովորել է Հենրի Գոեթզի և Անդրե Լոտեի հետ:
  • 1949 - Ընկերացել է Կոլետի և Պիեռ Սոուլագեսի հետ
  • 1951 - Կազմակերպվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Մեի պատկերասրահում, ցուցադրվել է նաև Հարվարդում, ԱՄՆ[10]:
  • 1953 - Սկսում է ստեղծել կոլաժներ:
  • 1984 - Իր աշխատանքներում սկսում է օգտագործել ձիու մազ:
  • 1994 - Առաջին աշխատանքները թղթով:
  • 2005 - Պարգևատրվել է le prix Maratier մրցանակով` Pro-MAHJ-ի կողմից:

Առանցքային ցուցահանդեսներ[edit | edit source]

  • 1999 - Հետահայաց ցուցադրություն Գրենոբլ թանգարանում
  • 2002 - Ցուցադրություն Cabinet d’art graphique-ում, Պոմպիդու կենտրոնում
  • 2003 - Ցուցադրություն Պիկասո թանգարանում
  • 2009 - Ցուցադրություն Ֆաբրի թանգարան
  • 2010 - Մասնակցել է Օն լայն դու ցուցահանդեսին, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում

Հավաքածուներ[edit | edit source]

Մեջբերումներ[edit | edit source]

Aquote1.png « J’entreprends un long voyage sur une feuille, je m’enveloppe dans ce parcours ; ce n’est plus une surface, mais une aventure dans le temps. Le format n’existe plus. » ("Ես երկար ճամփորդություն եմ անցնում մի կտոր թղթի վրա, ես ինձ ծրարում եմ ճամփորդության մեջ, այն այլևս մակերես չէ, այլ արկած է ժամանակի մեջ: Աշխատանքի ձևը դադարում է գոյություն ունենալ[11]: Aquote2.png


Ծանոթագրություններ[edit | edit source]