Պիբիմպապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիբիմպապը տոլսոտում

Պիբիմպապ, պիբիմպաբ, պիբիմպպապ, բիբիմբաբ կամ պիբիմբապ (կորեերեն՝ 비빔밥), ավանդական կորեական խոհանոցի հանրահայտ ուտեստներից մեկը։

Պիբիմպապը սովորաբար մատուցում են ճենապակե, պղնձե, քարե, հազվադեպ պլաստիկե կամ կերամիկական խորը տարաներով (կորեերեն՝ 돌솥, «տոլսոտ»՝ քարե տարա)։ Ուտեստը բաղկացած է եփած սպիտակ բրնձից, ծածկված է բանջարեղենային «նամուլ» (կորեերեն՝ 나물) աղցանով, կոչուջան (կորեերեն՝ 고추장) պղպեղից պատրաստված մածուկով, հում ձվով կամ ձվածեղով և բարակ կտրտած մսի կտորներից (սովորաբար տավարի միս)։ Բաղադրամասերը (բրինձ, բանջարեղենից աղցաններ, միս և ձու) խառնվում են սնունդն ընդունելուց անմիջապես առաջ։ Ուտեստը կարող է մատուցվել թե՛ սառը, թե՛ տաք տեսքով։ Պինիմպաբի համար գործածվող բանջարեղենները իրենցից ներկայացնում են ժուլյեն։ Ամենից հաճախ այդ բանջարեղենների թվում են վարունգը, ցուկինին, դայկոնը, սունկը, չինական զանգակի արմատները (անգլ., կորեերեն՝ 도라지, թորաջի), սպանախը, սոյայի տերևները, հազարը և այլն։ Տավարի միսը կարող է փոխարինվել հավի մսով կամ ծովամթերքով, երբեմն՝ տոֆուի ավելացմամբ (կորեերեն՝ 두부: Բրինձը զարդարում են բանջարեղենով՝ դասավորելով ըստ գույների (գույները պետք է լրացնեն միմյանց և ստեղծեն համակցությունը, որ ախորժակ է բերում), իսկ ձուն տեղադրում են ուտեստի կենտրոնում՝ ծածկելով միսը։

Անվան ծագում և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառը բաղկացած է երկու մասից. 비빔 թարգմանվում է որպես «տարբեր բաղադրիչներից խառնուրդ», 밥՝ եփած բրինձ, այսինքն՝ բառացիորեն թարգմանվում է որպես «բրնձի և այլ մթերքների խառնուրդ»։ Պիբիմպապը առաջին անգամ հիշատակվել է Սիիչոնսոյում (կորեերեն՝ 시의전서). վերջինս անհայտ հեղինակի խոհարարական գիրք է, որ վերաբերում է XIX դարի վերջին։ Այնտեղ ուտեստը ներկայացված է «պուբիմպպապ» (կորեերեն՝ 부븸밥) անվանմամբ։

Ուտեստի տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիբիմպապը բազում տարատեսակներ ունի և տարբերվում է միայն բանջարեղենային խառնուրդով (նամուլ), որը կախված է տարվա ժամանակից և տարածաշրջանից և պատրաստվում է խոհարարի հայեցողությամբ։ Պիբիմպապի ամենահայտնի տարբերակներից մեկը չոնջու Պիբիմպապն է (Չոնջուի (կորեերեն՝ 전주시)՝ Չոլա Պուկտոյի պրովինցիայի մայրաքաղաքի անվամբ), որը պարունակում է շատ բանջարեղեններ։

Պիբիմպապի տարբերակների մեկը հվեդոպապն է (կորեերեն՝ 회덮밥), որը մատուցում են անեփ ձկան հետ միասին։ Եզրը (կորեերեն՝ , հվե/հե) նշանակում է «հում ձուկ»։ Հվեդոպապը շատ հայտնի է կորեական մերձափյա շրջաններում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կորեական խոհանոցի ամենաճանաչված ուտեստներից մեկը՝ շնորհիվ պատրաստման պարզության և թեթևության՝ 20-րդ դարի վերջին պիբիմպապը ընդգրկվել է տարբեր ավիաընկերությունների խոհանոցներում։ Այդ ավիաընկերությունները ոչ միայն կորեական են, այլև պատկանում են միջազգային այլ ընկերությունների, օրինակ, խոշորագույն գերմանական Lufthansa ընկերությանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ланьков А. Н.- Корея: будни и праздники. — М.: Межд. отношения, 2000. — 480 с.
  • Добро пожаловать в Республику Корея. Сеул, 2001, с. 113—115.
  • Кимчи, ван чжа чжонб пибимпаб //Гастрономъ/главный редактор А. Захариню.- Москва: ООО «Бонниер Пабликейшенз». — 2009. — № 04(87). — С. 32. — ISSN 0234 — 2510. http://www.gastronom.ru/.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]