Պիացա Արմերինա տաճար
Արտաքին տեսք
| Պիացա Արմերինա տաճար Cattedrale di Maria Santissima delle Vittorie, Duomo di Piazza Armerina | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | տաճար և փոքր բազիլիկ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Պիացա Արմերինա, Իտալիա |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Թեմ | Roman Catholic Diocese of Piazza Armerina? |
| Նվիրված | Մարիամ Աստվածածին |
| Ճարտարապետ | Օրացիո Տորիանի |
| Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
| Կառուցման սկիզբ | 1604 թ |
| Կառուցման ավարտ | 1719 թ |
![]() | |
![]() | |
| 37°23′06″N 14°21′51″E / 37.384895°N 14.364149°E | |
| diocesipiazza.it | |
Պիացա Արմերինա տաճար (իտալ.՝ Cattedrale di Maria Santissima delle Vittorie, Duomo di Piazza Armerina), հռոմեական կաթոլիկ տաճար Պիացա Արմերինայում, Սիցիլիա մարզ, Իտալիա։ Նվիրված է Maria Santissima delle Vittorie-ին։ Պիացա Արմերինայի եպիսկոպոսական նստավայրն է։
Կառուցվել է 15-րդ դարի եկեղեցու հիմքի վրա, ճարտարապետ Օրացիո Տորիանիի նախագծի հիման վրա։ Շինարարությունը սկսել է 1604 թվականին և ավարտվել 1719 թվականին։ Գմբեթն ավելացվել է 1768 թվականին[1]։ 1817 թվականին, երբ ստեղծվեց Պիացայի թեմը (ավելի ուշ՝ Պիացա Արմերինա), այն դարձավ թեմական նստավայր։
Տաճարի ինտերիերում գերակշռում է կենտրոնական գմբեթը։ Նրա երկու կողմերի խաչերը բնութագրում են Քրիստոսի խաչելությունն ու հարությունը։ Եկեղեցու մկրտարանն իտալացի քանդակագործ Անտոնելլո Գաջինիի աշխատանքն է[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Virginia Maxwell, Duncan Garwood. Sicily. EDT srl, 2011. 8860408008.
- ↑ Giovanni Bonanno. Cattedrali di Sicilia. M. Grispo, 2000.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիացա Արմերինա տաճար» հոդվածին։ |

