Պետր Պոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետր Պոլ
շվեդ.՝ Peter Pohl
Ծնվել էդեկտեմբերի 5, 1940(1940-12-05)[1][2] (83 տարեկան)
ԾննդավայրՀամբուրգ, Նացիստական Գերմանիա[1]
Մասնագիտությունգրող, մանկագիր, դասախոս և համալսարանի դասախոս
Լեզուշվեդերեն
Քաղաքացիություն Շվեդիա[1] և  Գերմանիա
ԿրթությունՍտոկհոլմի համալսարան, Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ և Սյոդրա Լատին
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1975)
Ժանրերմանկական գրականություն
ԱշխատավայրԹագավորական տեխնոլոգիական ինստիտուտ
Պարգևներ
Կայքnada.kth.se/~pohl/ppforf.html
nada.kth.se/~pohl/
 Peter Pohl Վիքիպահեստում

Պետր Պոլ (դեկտեմբերի 5, 1940(1940-12-05)[1][2], Համբուրգ, Նացիստական Գերմանիա[1]), շվեդացի հեղինակ և նախկին ռեժիսոր,կարճամետրաժ ֆիլմերի սցենսրիստ։Ստացել է մի քանի մրցանակներ իր գրքերի և ֆիլմերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետր Պոլը ծնվել է 1940 թ.ի դեկտեմբերի 5֊ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում։2րդ Համաշխարհային պատերազմի տարիներին կորցրել է հորը և 1945 թվականին մոր հետ տեղափոխվել է Շվեդիա,որտեղ 1947 թ.ին սկսել է հաճախել դպրոց,ապա Ստոկհոլմի Սոդրա Լատին գիմնազիան։Այդ ընթացքում նա լավ արդյունքներ էր ցուցաբերում վազքում,բայց 19 տարեկանում հրաժարվում է դրանից։Իր կյանքի 15ից 30 տարիները նկարագրված են իր  գրքերից մեկում։ Ուսումնասիրել է մաթեմատիկա և ֆիզիկա։1963 թ.ից մի քանի տարի աշխատել է Շվեդիայի ազգային պաշտպանության հետազոտությունների ինստիտուտում։ Մի քանի տարի անց կրկին վերադարձել է համալսարան և շարունակելով ուսումը ստացել է դոկտորի աստիճան։Այնուհետև աշխատում է որպես թվային վերլուծության դասախոս և գրում մի շարք դասագրքեր։ 1980 թ.ին Պոլը սկսում է ֆիլմարտադրությունը և իր աշխատանքի համար արժանանում տարբեր մրցանակների։ Գրողի կարիերան սկսում է 1983ին և երկու տարի անց հրապարակում իր առաջին և ամենահաջողված գիրքը՝<<Ջոննի, իմ ընկեր>> անվամբ։Այդ ժամանակից ի վեր նա հրապարակել է ավելի քան 26 գեղարվեստական գրքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.nada.kth.se/~pohl/texter/Filmer/Filmverkst.html http://www.nada.kth.se/~pohl/Glittra.html http://www.nada.kth.se/~pohl/texter/PPsvar.html https://web.archive.org/web/20080423063330/http://www.nada.kth.se/~pohl/Saknar.html

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետր Պոլ» հոդվածին։