Պետր Կենդերով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետր Կենդերով
բուլղար․՝ Петър Кендеров
Ծնվել էապրիլի 5, 1943(1943-04-05) (80 տարեկան)
Պազարջիկ, Բուլղարիայի թագավորություն
ՔաղաքացիությունԲուլղարիա Բուլղարիա
Ազգությունբուլղարացի
Մասնագիտությունմաթեմատիկա
Հաստատություն(ներ)Institute of Mathematics and Informatics?
Գործունեության ոլորտմաթեմատիկա
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Գիտական ղեկավարԴմիտրի Ռայկով
Եղել է գիտական ղեկավարPando Grigorov Georgiev?[1]
 Petar Kenderov Վիքիպահեստում

Պետր Ստոյանով Կենդերով (բուլղար․՝ Петър Стоянов Кендеров, ապրիլի 5, 1943(1943-04-05), Պազարջիկ, Բուլղարիայի թագավորություն), բուլղարացի մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Կիրիլ և Մեֆոդի սրբերի անվան միջազգային հիմնադրամի խորհրդի անդամ, պրոֆեսոր, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետր Կենդերովը ծնվել է 1943 թվականի ապրիլի 5-ին Պազարջիկ քաղաքում։ Նա եղել է փաստաբան, մշակութային գործիչ Ստոյան Կենդերովի և նույնպես մշակութային գործիչ Ելենա Կենդերովայի երեք որդիներից երկրորդը։ Պետր Կենդերովը 1960 թվականին ավարտել է Պազարջիկի երկրորդ գիմնազիան։ 1960-1963 թվականներին նա սովորել է Սոֆիայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում և մասնակցել Յարոսլավ Տագամլիցկու սեմինարներին։ Լսել է Դոյչին Դոյչինովի առաջին դասընթացն ընդհանուր տոպոլոգիայի վերաբերյալ։ Ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում Պետր Կենդերովը 1963 թվականին մեկնել է Մոսկվա՝ սովորելու Մոսկվայի պետական համալսարանի բարձրագույն երկրաչափության և տոպոլոգիայի ամբիոնում։ Նա սովորել է ընդհանուր տոպոլոգիայի հիմնադրի՝ Պավել Ալեքսանդրովի ղեկավարությամբ։ Պետր Կենդերովը Մոսկվայի պետական համալսարանն ավարտել է 1966 թվականին[3]։

1970 թվականին Պետեր Կենդերովն՝ որպես գիտաշխատող, սկսել է աշխատել Բուլղարիայի գիտությունների ակադեմիային կից մաթեմատիկայի ինստիտուտում։ 1974 թվականին նա դարձել է II աստիճանի ավագ գիտաշխատող, 1983 թվականին՝ պրոֆեսոր։ Մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել 1982 թվականին՝ պաշտպանելով դոկտորական ատենախոսություն։ 1971 թվականից մինչև 1979 թվականը համագործակցել է Բուլղարիայի Ազգային անվտանգության կոմիտեի հետ[4]։ Իր կարիերայի մեծ մասը Պետեր Կենդերովն անցկացրել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիային կից Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտում։ Նրա գիտական հրատարակությունների զգալի մասը նվիրված են տոպոլոգիայի, ֆունկցիոնալ անալիզի ու օպտիմիզացիային։

Պետր Կենդերովը եղել է ինֆորմատիկայի դպրոցական առաջին միջազգային օլիմպիադայի կազմակերպիչներից մեկը[5], և մինչև օրս անցկացվում է այդպիսի օլիմպիադա, որի հաղթողներն իրավունք են ստանում ներկա գտնվել Կենդերովի դասախոսություններին[6]։ Պետր Կենդերովը եղել է նաև լեզվաբանության օլիմպիադայի կազմակերպիչը[7]։

Պետր Կենդերովը Պլովդիվի, Ռուսեի համալսարանների ու Բուլղարիայի Հարավարևմտյան համալսարանի պատվավոր դոկտոր է[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mathematics Genealogy Project — 1997.
  2. «Членове на Съвета на Международна фондация „Св. св. Кирил и Методий“»։ Международна фондация „Св. св. Кирил и Методий“։ Վերցված է 5 април 2011 г. 
  3. Клуб выпускников механико-математического факультета МГУ(չաշխատող հղում) (ռուս.)
  4. «Решение №230 от 16.06.2011 г.»։ Комисия за разкриване на документите и за обявяване на принадлежност на български граждани към ДС и разузнавателните служби на БНА։ 2011։ Վերցված է 16 юни 2011 
  5. Долапчиев Янко (29.05.2009)։ «акад. Петър Кендеров, БАН: Имаме добри учени (интервю)»։ Money.bg։ Վերցված է 5 април 2011 г. 
  6. Сын изобретателя компьютера Джона Атанасова – Джон Атанасов-младший встретился с юными математиками в СОК "Камчия"(չաշխատող հղում) (ռուս.)
  7. Вторая Международная олимпиада для школьников по теоретической, математической и прикладной лингвистике. Информационное письмо №1 (ռուս.)
  8. "Ректорът на ЮЗУ "Н. Рилски" връчва званието "Доктор хонорис кауза" на акад. П. Кендеров за 70 г. юбилей", Struma.com, 29 март 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]