Պետր Բեզրուչ
Պետր Բեզրուչ չեխ․՝ Petr Bezruč | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | չեխ․՝ Vladimír Vašek |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1867[1][2][3][…] |
Ծննդավայր | Օպավա, Չեխիա[4][4][4][…] |
Վախճանվել է | փետրվարի 17, 1958[1][5][4][…] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Օլոմոուց[4][4][4][…] կամ Kostelec na Hané[5] |
Գերեզման | Městský hřbitov |
Գրական անուն | Petr Bezruč |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
![]() | |
![]() |
Պետր Բեզրուչ (իսկական անունը՝ Վլադիմիր Վաշեկ, չեխ․՝ Petr Bezruč, սեպտեմբերի 15, 1867[1][2][3][…], Օպավա, Չեխիա[4][4][4][…] - փետրվարի 17, 1958[1][5][4][…], Օլոմոուց[4][4][4][…] և Kostelec na Hané[5]), չեխ գրող և բանաստեղծ, ով ստեղծագործել է չեխերեն։ Չեխիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ։ Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստ (1945)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետր Բեզրուչը ծնվել է Օպավայում չեխական Սիլեզիայում, ուսուցիչ ընտանիքում։ Դպրոցում դժվարությամբ սովորել է գերմաներեն, մաթեմատիկա, երգեցողություն, ուսումնասիրել է հին հունարեն և սկսել է գրել առաջին բանաստեղծությունները, որոնցով նա ծաղրել իր չսիրած ուսուցիչներին։ Տարվել է համաշխարհային գրականությամբ, 14 տարեկան հասակում ինքնուրույն սովորել է ռուսերեն, որպեսզի կարողանա կարդալ ռուս գրողների բնօրինակ աշխատանքները։ Դպրոցն ավարտելուց հետո որոշել է գնալ մենաստան, սակայն ընդունվել է Պրահայի համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Ընտանիքի նյութական ծանր վիճակի պատճառով թողել է ուսումը։ 1888 թվականին վերադարձել է Բռնո։ 1891-1893 թվականներին աշխատել է Միստեկ քաղաքում, որտեղ մոտիկից ծանոթացել է սիլեզիական պրոլետարիատի կյանքին, որը հարուստ նյութ է տվել նրան իր ապագա բանաստեղծությունները գրելու համար։
Գրական գործունեությունն սկսել է 1889 թվականին՝ Ռատիբոր Սուկ կեղծանվամբ հրատարակելով իր ֆելիետոններն ու ակնարկները՝ «Ակնարկներ Լյուստիգի սրճարանի մասին» խորագրով։ 1899 թվականին «Ժամ» ամսագրում տպագրված բանաստեղծությունները ստորագրել է որպես «Պետր Բեզրուչ»։ 1909 թվականին այդ բանաստեղծությունները առանձին գրքով հրատարակվել են «Սիլեզյան երգեր» խորագրով։ Ժողովածուն ունեցել է մի շարք հրատարակություններ։
«Սիլեզյան երգեր» չեխական ռեալիստական պոեզիան զարգացման նոր աստիճանի է բարձրացրել։ Բեզրուչն առաջինն է ստեղծել չեխ բանվորի կոնկրետ-պատմական կերպարը՝ հանդես գալով նրա անունից։ «Սիլեզյան երգերը» պոլեմիկական սրությամբ ուղղված լինելով դեկադենտական պոեզիայի դեմ, ուղիներ է հարթել պրոլետարական բանաստեղծներ Ս. Նեյմանի, Ի. Վոլկերի և ուրիշների համար։
1916-1945 թվականներին Պետր Բեզրուչը գրել է մի շարք ստեղծագործություններ, որոնց բնորոշ գիծը դժգոհությունն է Չեխոսլովակյան բուրժուական հանրապետությունում տիրող կարգերից։ Այդ տարիների լավագույն ստեղծագործությւոններից է «Երկնագույն թիթեռնիկ» (1931) պոեմը[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
- ↑ https://www.brno.cz/obcan/vyznamne-osoby-a-vyroci/cestni-obcane-mesta-brna-1918-1989/
- ↑ Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 352)։ ![]() |