Պետրոս Սրապյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սրապյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | 1833 |
|---|---|
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
| Վախճանվել է | հուլիսի 12, 1898 |
| Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
| Կրթություն | Սկյուտարի ճեմարան |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ժանր | դիմապատկեր |
Պետրոս Սրապյան (1833, Կոստանդնուպոլիս - հուլիսի 12, 1898, Սոֆիա, Բուլղարիա), հայ նկարիչ, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղարվեստական նախնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսի Սկյուտարի ճեմարանում, այնուհետև կատարելագործվել Հռոմում։ Վերադարձել և աշխատել է Պալյանների մոտ։ Ձևավորել է Բերայի նոր թատրոնը, Հունաստանի դեսպանատան շենքը, Ելդըզի պալատի մեկ հարկաբաժինը և այլն։ Գծագրություն և նկարչություն է դասավանդել հայկական դպրոցներում, ինչպես և ամերիկյան Ռոբեր քոլեջում։ 1893-1896 թվականներին Խրիմյան կաթողիկոսի հրավերով ձևավորել է Էջմիածնի վանքի ժողովարանը և Վեհարանի թանգարանը։ 1896 թվականից ապրել է Սոֆիայում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործերից են «Թուրքական սրճարան», «Նատյուրմորտ։ Մրգեր», «Որսորդական նատյուրմորտ» (1894), անհայտ անձի դիմանկար (1889), խոր հոգեբանական և ազգային կնիք կրող՝ «Հայուհի» (տիկին Ա․ Ֆնտգլյանը՝ նկարչի դուստրը), «Ղարիբ մշեցի» (1882, վերջին հինգը՝ Հայաստանի պետական պատկերասրահ, Երևան) երփնագրերը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 164)։ |
- 1833 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 12 մահեր
- 1898 մահեր
- Սոֆիա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ
- Հայ մանկավարժներ
- 19-րդ դարի հայ նկարիչներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Անձինք:Ստամբուլ
- Օսմանյան կայսրության նկարիչներ
- Անձինք Կոստանդնուպոլսից
- Արտիստներ Ստամբուլից
- Հայ դիմանկարիչներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին