Պետրոս Ղամբարյան
Պետրոս Ղամբարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1899[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 8, 1934[1] (34 տարեկան) մահը պատահարից |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | երկրաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և ՀԱՊՀ[1] |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան (1927)[1] |
Պետրոս Պողոսի Ղամբարյան (մայիսի 3, 1899[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 8, 1934[1]), հայ խորհրդային երկրաբան։
Ստեփան Ղամբարյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1922-1927 թվականներին սովորել է Սորբոնի համալսարանում, աշակերտել անվանի երկրաբան Բռնեին, ընտրվել Ֆրանսիայի հանքաբանական ընկերության իսկական անդամ։ 1927-1930 թվականներին աշխատել է Երևանի համալսարանում որպես քիմիայի լաբորատորիայի վարիչ և երկրաբանական առարկաների դասախոս, իսկ 1930-1933 թվականներին՝ պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ղամբարյանը մանկավարժական աշխատանքին զուգընթաց կատարել է գիտական հետազոտություններ։ 1928-1933 թվականներին ուսումնասիրել է Մերձերևանյան շրջանի երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները (դիատոմիտ, մարմար, կավ, բազալտ և այլն)։ 1929 թվականին մասնակցել է ԽՍՀՄ ԳԱ անդրկովկասյան արշավախմբի աշխատանքներին իբրև Երևանի ջոկատի պետ, հետազոտել Հրազդան գետի միջին հոսանքի երկրաբանական կառուցվածքը, կազմել այդ տարածքի երկրաբանական քարտեզը։ Ղամբարյանը զոհվել է ինքնաթիռի աղետի ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 24)։ |