Jump to content

Պետրոս Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետրոս Թումանյան
Ծնվել էնոյեմբերի 13, 1913(1913-11-13)
ԾննդավայրՍիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 13, 1989(1989-12-13) (76 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1940)
ԱշխատավայրՀայպետնախագիծ
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Պետրոս Պետրոսի Թումանյան (նոյեմբերի 13, 1913(1913-11-13), Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 13, 1989(1989-12-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու (1969), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1946-1960 թվականներին եղել է ՀԽՍՀ պետշինի բնակավայրերի բաժնի պետ, 1960-1964 թվականներին՝ Հայպետնախագիծ ինստիտուտի փորձարարական հատակագծման բաժնի պետ, 1964-1979 թվականներին՝ շրջանային հատակագծման արվեստանոցի ղեկավար[1]։

Մասնակցել է ՀԽՍՀ բնակավայրերի զարգացման գլխավոր սխեմա (մինչև 2000 թվական հաշվարկային ժամկետով, 1969), Արարատյան դաշտի (1963), Կապան-Քաջարանի (1973), Լոռի-Փամբակի (1975-1976), Ախուրյանի շրջանի (1976-1977) շրջանային հատակագծումների, Սևանի շրջանային հատակագծման գլխավոր համալիր սխեմայի մշակմանը (1973)։

Թումանյանի նախագծերով կառուցապատվել են՝

  • Իջևանի և Կապանի առանձին թաղամասեր
  • Աղստևի իջևանյան գետափը՝ երկու կամուրջներով (1955-1965)
  • Կառուցվել է Իջևանի մարզադահլիճը (1956), հյուրանոցը (1969)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.