Պետրոս Անթեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Անթեոս
հուն․՝ Πέτρος Ἀνταίος
Ծննդյան անունհուն․՝ Σταύρος Γιαννακόπουλος
Ծնվել է1920[1][2]
ԾննդավայրԲուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[2]
Վախճանվել է2002[1][2]
Վախճանի վայրԱթենք, Հունաստան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և ակտիվիստ
Լեզուհունարեն[3]
Քաղաքացիություն Հունաստանի թագավորություն

Պետրոս Անթեոս (Ստավրոս Յանակոպուլոս, 1920[1][2], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[2] - 2002[1][2], Աթենք, Հունաստան), հույ] բանաստեղծ, կոմունիստ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական ասպարեզ է մտել «Մեր ժողովրդի երգը» (1945) ժողովածուով։ Դիմադրության շարժմանն է նվիրված «Հերոսական արշավ» (1948) գիրքը։ Լույս են տեսել նրա «Մեծ տոնի նախօրեին» (1957), «Դրոշակավորը» (1961) պոեմները։ Վերջինս նվիրված է Մանոլիս Գլեզոսին։ Աթենքում 1963–1964 թվականներին հրատարակվել են «Հյուսիսային ոդիսական» պոեմը և «Բարձրացող մարդու երկիրը» ժողովածուն։ Ռուսերեն տպագրվել են «Հունաստանի ժպիտը» (1960), «Ձիթենու ձայնը» (1966), «Հողի դեմքը» (1967) ժողովածուները, «Պրոմեթեսի դատը» (1962) դրավան և «Հունաստանի ողբերգությունը» (1963) հոդվածների ժողովածուն։ 1949 թվականից ապրել է ԽՍՀՄ-ում։

Պետրոս Անթեոսը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրոշակավորը (պոեմ Մոնոլիս Գլեզոսի մասին), Ե., Հայպետհրատ, 1962, 42 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ա. Պողոսյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 405