Ազնիվ Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ազնիվ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1903[1] Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1971[1] (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | կենսաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1], Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոն[1] և Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | մանրէաբանություն[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1925)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1957) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ազնիվ Պետրոսի Պետրոսյան (հունվարի 8, 1903[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - դեկտեմբերի 27, 1971[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կենսաբան։ ՀԽՍՀ-ում մանրէաբանության հիմնադիրներից։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1958), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետը (1925)։ 1923 թվականից աշխատել է համալսարանի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայում, որի հիման վրա 1944 թվականին կազմակերպվեց ՀԽՍՀ ԳԱ երկրագործության ինստիտուտը։ Այնուհետև (1950-1971) ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ մանրէաբանության ինստիտուտի մթնոլորտի ազոտի կենսաբանական ֆիքսման լաբորատորիան։ 1932-1952 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում։
Գիտական աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ հողերի մանրէաբանական հետազոտություններին, հողի կառուցվածքի բարելավման, պալարաբակտերիաների էկոլոգիական, կենսաբանական, ֆիզիոլոգիական և այլ առանձնահատկությունների ուսումնասիրության, հողերի միկրոֆլորայի և միկրոկենսաբանական պրոցեսների ինտենսիվության վրա պարարտանյութերի ունեցած ազդեցության հարցերին։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բակտերիալ պարարտանյութերը և նրանց կիրառումը, Երևան, 1942 (համահեղինակ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազնիվ Պետրոսյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 260)։ |
- Հունվարի 8 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Վան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 27 մահեր
- 1971 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ կենսաբաններ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ