Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն
Տեսակ գիտահետազոտական ինստիտուտ
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված 2010
Ղեկավար Աշոտ Սաղյան
Կայք www.armbiotech.am

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ, «Կենսատեխնոլոգիայի» ԳՀԻ ՓԲԸ և ՀՀ ԳԱԱ «Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն» կազմակերպությունների միաձուլման արդյունքում 2010 թվականի հուլիսի 8ՀՀ կառավարության N 1051-Ն և ՀՀ ԳԱԱ նախագահության 2010 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 10 /1653/ նիստի որոշմամբ ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպություն։

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ-ի կազմի մեջ են մտնում հետևյալ հիմնարկները՝

  • «Կենսատեխնոլոգիայի ինստիտուտ»
  • «Միկրոբիոլոգիայի ինստիտուտ»
  • «Մանրէների ավանդադրման կենտրոն»
  • Կենսատեխնոլոգիական հայկական ասոցիացիան (ԿՀԱ), 2007
  • Հայկական միկրոբիոլոգիական ասոցիացիան (ՀՄԱ), 2009, ունի լիարժեք անդամության իրավունք Միկրոբիոլոգիական Եվրոպական կազմակերպության Ֆեդերացիայում (Federation of European Microbiological Societies (FEMS))

Գործունեության ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման եղանակների և տեխնոլոգիաների մշակում, միկրոբիոլոգիայի ժամանակակից հիմնահարցերի ուսումնասիրում, նոր և գիտաարտադրական նշանակություն ունեցող հեռանկարային մանրէների ավանդադրում
  • Բժշկության, դեղագործության, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, երկրագիտության և բնապահպանության բնագավառներում առկա հրատապ կենսատեխնոլոգիական խնդիրների լուծում
  • Կենսաահաբեկչության վտանգի կանխարգելմանը և վնասազերծմանն ուղղված հիմնարար գիտահետազոտական աշխատանքների իրականացում
  • Կենսատեխնոլոգիայի բնագավառում կենսաբանորեն ակտիվ նյութերի արտադրության տեխնոլոգիաների մշակմանն ուղղված կիրառական բնույթի գիտահետազոտական աշխատանքների իրականացում
  • Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գիտաուսումնական կազմակերպությունների ներգրավմամբ՝ ուսումնամեթոդական գործունեության իրականացում մագիստրոսական և ասպիրանտական կրթության բնագավառում[1][2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]