Պետրոսի հրաժարումը (կտավ, Ռեմբրանդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոսի հրաժարումը
տեսակգեղանկար
նկարիչՌեմբրանդտ վան Ռեյն[1]
տարի1660[1]
բարձրություն154 սանտիմետր[2]
լայնություն169 սանտիմետր[2]
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան[1] և բարոկկո[1]
ժանրհոգևոր արվեստ
նյութկտավ[3] և յուղաներկ[3]
գտնվում էՊետական թանգարան, Նիդերլանդներ[1] և Պետական Էրմիտաժ
հավաքածուՊետական թանգարան[4]
սեփականատերMarc-René de Voyer d'Argenson?, Claude-Alexandre de Villeneuve?, Simon René de Baudouin?, Եկատերինա II, ԽՍՀՄ, Vereniging Rembrandt 1883-1983? և Պետական թանգարան
հիմնական թեմաՊետրոս առաքյալի ուրացումը
https://www.rijksmuseum.nl/nl/collectie/SK-A-3137, https://www.wga.hu/html/r/rembran/painting/biblic2/peter.html կայք
Ծանոթագրություններ
 The Denial of St Peter (Rembrandt) Վիքիպահեստում

Պետրոսի հրաժարումը (հոլ.՝ De verloochening van Petrus), հոլանդացի նկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնի նկարը աստվածաշնչյան թեմայով, վրձնած 1660 թվականին։ Գտնվում է Ամստերդամի Պետական թանգարանում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է Պետրոս առաքյալի ուրացումը, Հիսուսի չարչարանքներից մի դրվագ։ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուսը գուշակում է, որ Պետրոսը երեք անգամ կհրաժարվի իրենից նախքան աքաղաղի կանչելը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը երկար ժամանակ գտնվել է Փարիզում։ Սկզբում այն պատկանել է Մարկիզ դե Վոյերին, հետո՝ կոմս դե Վանսին և կոմս դե Բոդուինին։ Այնուհետև նկարը ձեռք է բերել կայսրուհի Եկատերինա IIՍանկտ Պետերբուրգի իր հավաքածուի համար։ Մինչև 1933 թվականը նկարը գտնվել է Էրմիտաժում։ 1933-ական թվականներին Էրմիտաժի նկարների վաճառքի ժամանակ կտավը ձեռք է բերել Ամստերդամի Պետական թանգարանը և 1933 թվականից այն մտել է թանգարանի հավաքածուի մեջ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում սպասուհին բռնել է մոմը՝ լուսավորելով Պետրոսի դեմքը, որպեսզի համոզվի, որ նա եղել է Հիսուսի հետ։ Բայց Պետրոսը ժխտել է դա։ Առաջին պլանում Ռեմբրանդը պատկերել է սպասուհուն զինվորների հետ և ուրացող Պետրոսին, իսկ հետին պլանում՝ վերևի աջ անկյունում, հետևում կապված ձեռքերով Քրիստոսին, որը կարող է միայն դիտել դավաճանությունը նրան տանելուց առաջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Roberta D’Adda, Rembrandt, Milano, Skira, 2006։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]