Պետրոսինելլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոսինելլա
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՋիամբատիստա Բազիլե
Երկիր Նեապոլի թագավորություն
Հրատարակվել է1634

Պետրոսինելլա (հեքիաթ), նեապոլական գրական հեքիաթ՝ գրված Ջանբատիստա Բազիլեի կողմից։ Այն ներառված է իր՝«Lo cunto de li cunti» ( Հեքիաթների հեքիաթը) կամ «Պենտամերոն» հեքիաթների ժողովածուում, որը գրվել է 1634 թվականին[1]։ Բանահյուսական «Աշտարակի օրիորդները» պատմությունների առավել հայտնի տարբերակը «Ռապունցելն» է, որը գոյություն ունեցող ամենավաղ արձանագրված պատմությունն է[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի հղի կին մարդակերի այգուց մաղադանոս է գողանում և համաձայնվում իր աղջկանից հրաժարվել, երբ հրեշն աղջկան բռնի։ Երեխան ծնվում է և անվանակոչվում Պետրոսինելլա՝ ի պատիվ իտալական «մաղադանոս» բառի (ժամանակակից բառը՝ prezzemolo)[3]: Մարդակերը հետևում է՝ ինչպես է աղջիկը մեծանում իր մոր խնամքի ներքո, և հաճախ հիշեցնում մոր տված խոստման մասին։ Պետրոսինելլան, անտեղյակ լինելով խոստմանը, պատմում է մորը հրեշի մեկնաբանությունների մասին։ Զայրացած մայրը ասում է աղջկան ՝ փոխանցել հրեշին, որ ինքը կկատարի իր խոստումը։

Մարդակերը Պետրոսինելլային մազերից քաշելով տանում է փակում խոր անտառների մեջ գտնվող աշտարակում, որն ուներ միայն մի պատուհան։ Մարդակերը աշտարակ էր բարձրանում միայն աղջկա չափազանց երկար մազերի շնորհիվ։ Հրեշն աղջկան սովորեցնում է «կախարդանքի արվեստին»։ Մի օր արքայազնը օդում տեսնում է նրա մազերը։ Պետրոսինելլան, լսելով նրա սիրո ջերմ խոտովանությունը, օդային համբույր է ուղարկում նրան։ Ի վերջո արքայազնին հաջողվում է Պետրոսինելլայի երկար մազերի միջոցով բարձրանալ աշտարակ՝ ընդօրինակելով մարդակերի ձայնը։ Զույգը շարունակում է գիշերային տեսակցությունները։ Հարևանուհին զույգի սիրավեպի մասին պատմում է մարդակերին։

Պետրոսինելլան պատահաբար լսում է, որ իր գաղտնիքը բացահայտվել է և պլանավորում է արքայազնի հետ քաղաք փախչել։ Աշտարակից պարանասանդուղքով իջնելուց առաջ Պետրոսինելլան գողանում է կախարդական ընկույզներ և կաղիններ, որոնք նետում էր, որպեսզի իրենց հետապնդող մարդակերի ուշադրությունը շեղի։ Առաջին հատիկը վերածվում է շան, որին մարդակերը մի կտոր հաց է տալիս։ Երկրորոդը առյուծ է դառնում, որին հրեշը մոտակա դաշտից ավանակ է տալիս ուտելու համար, և աղջիկը ավանակի մորթին օգտագործում է որպես վերարկու։ Երրորդը գայլ է դառնում և կուլ տալիս մարդակերին։

Մարդակեր հրեշը պարտվում է, իսկ զույգն ազատված է։ Պետրոսինելլան և արքայազնը, վերջինիս հոր համաձայնությամբ, ամուսնանում են։

Տարբերությունները «Ռապունցելի» հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսինելլան բավականին տարբերվում է 1812 և 1857 թվականներին Գրիմ եղբայրների գրած «Ռապունցել»-ից[4]։ Հատկանշական է, որ Գրիմ եղբայրները չեն նշում օրիորդի ո՛չ կախարդանքի արվեստ սովորելու, ո՛չ էլ փախուտի մասին, որտեղ նա օգտագործում է այդ կարողությունները, որպեսզի հետապնդող սրիկայից[3] փրկի իրեն և արքայազնին։ Գրիմ եղբայրների տարբերակում հղի կնոջ ամուսինն է բույսը գողանում։ Աղջիկը գնում է հրեշի մոտ անմիջապես ծնվելուց հետո, և մարդակերը կտրում է նրա մազերը, որպեսզի խաբեությամբ աշտարակ մտցնի արքայազնին, ինչն էլ նրա կուրության պատճառն է դառնում[3]։ Բացի այդ՝ Բազիլեն չի ներառել օրիորդի արտամունական հղիության և երկվորյակների ծննդի մասին, որը հիշատակվում է միայն 1812 թվականի կրկնության մեջ[5]։

Այս տարբերութունները բացատրվոմ են նրանով, որ Գրիմ եղբայրները օգտագործում են Շարլոտե-Ռոուզ դե Կմունտ դե Լա Ֆորսի «Պերսինետե» պատմության ֆրանսերեն թարգամությունը[3]։ Պատմության գերմանական բանավոր տարբերակի մասին չկա որևէ ապացույց, չնայած Գրիմ եղբայրները հավատում էին, որ նրանք արձանագրել են գերմանական հեքիաթը[5]։

Արտաքին հղւմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Giambattista Basile, Pentamerone, "Parsley Արխիվացված 2014-07-04 Wayback Machine"
  2. Steven Swann Jones, The Fairy Tale: The Magic Mirror of Imagination, Twayne Publishers, New York, 1995, 0-8057-0950-9, p38
  3. 3,0 3,1 3,2 3,3 Warner, Marina (2010). «After "Rapunzel"». Marvels & Tales. 24 (2): 329–335. JSTOR 41388959.
  4. Forsyth, Kate (2016). The Rebirth of Rapunzel: A Mythic Biography of the Maiden in the Tower. FableCroft Publishing. ISBN 9780992553494.
  5. 5,0 5,1 Getty, Laura J (1997). «Maidens and their guardians: Reinterpreting the Rapunzel tale». Mosaic: A Journal for the Interdisciplinary Study of Literature. 30: 37–52 – via JSTOR.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Petrosinella