Պետրոնաս աշտարակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոնաս աշտարակներ
Petronas Towers
արտաքին տեսքը
Տեղագրություն Մալայզիա Կուալա Լումպուր
Կառուցման ժամանակ 1992–1998
Բարձրություն
Ծայրաձող 451,9 մ
Տանիք 378,6 մ
Վերջին հարկ 375,0 մ
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 88
Տարածքը շինության մեջ 395,000 քառ․ մ
##Պետրոնաս աշտարակներ (Մալայզիա)
Red pog.png

Տեղեկություններ SkyscraperPage կայքում

Կոորդինատներ: 3°9′28″ հս․ լ. 101°42′42″ ավ. ե. / 3.15778° հս․. լ. 101.71167° ավ. ե. / 3.15778; 101.71167

Պետրոնաս աշտարակներ, 88-հարկանի երկնաքերներ: Գտնվում են Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում: Շենքերի նախագծմանը մասնակցել է նաև Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը, ով առաջարկել է դրանք կառուցել իսլամական ոճով[1]: Աշտարակների հատակագծերն ութածայր աստղեր են, որոնց ավելացվել են կիսաշրջաններ՝ ամրության համար[2]: 1998-2004 թթ. համարվում էին աշխարհի ամենաբարձր շինությունները:

Շինարարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարությունը տևել է 6 տարի (1992-1998): Աշտարակները կառուցել են երկու տարբեր ընկերություններ, մրցակցություն և արդյունավետություն ապահովելու համար: Աշտարակների կառուցման ընթացքում պետք է օգտագործվեին միայն Մալայզիայում արտադրվող շինանյութեր, այնպես որ հնարավոր չէր ապահովել պողպատի բավարար քանակ: Շինարարության համար պատրաստվել է հատուկ, շատ ամուր և միաժամանակ էլաստիկ բետոնի մի տեսակ, որը հնարավոր եղավ արտադրել Մալայզիայում: Այս պատճառով շինությունը ստացվեց 2 անգամ ծանր, քան նմանատիպ շենքերը, որոնցում օգտագործվել էր պողպատ: 16000 պատուհանների լվացումը տևում է մեկ ամիս: Աշխատակիցների քանակը 10000 է: Կառույցի հիմքը բետոնի հատուկ տեսակ է, որը կվարցի ավելացման շնորհիվ դիմանում է 137 Մպա ճնշմանը: Շինարարության ընթացքում շինարարները ստիպված են եղել քանդել մեկ հարկ, վատ որակի բետոնի պատճառով:

Բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքերն աչքի են ընկնում իրենց չափսերով և կառուցման բարդությամբ: Աշտարակների ներսի բոլոր տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 213750 քառ. մ, իսկ գետնին զբաղեցրած մակերեսը՝ 40 հեկտար: Պետրոնաս աշտարակներում կան գրասենյակներ, ցուցասրահներ, կոնֆերանս դահլիճներ, պատկերասրահ և այլն: Գլխավոր պատվիրատուի՝ «Պետրոնաս» ընկերության ծախսերը կազմել են մոտ 800 միլիոն դոլլար: Կառուցման որոշ ծախսերն իրենց վրա են վերցրել այլ ընկերություններ, որոնք ունեին տարածքներ աշտարակներում: Աշտարակները միացված են կամրջի տեսք ունեցող փակ անցումով:

Այցելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջիկներին թույլատրվում է շենք մտնել խիստ գրաֆիկով: Աշխատանքային օրերին աշտարակներ մտնել կարելի է 9:00-17:00: Տոմսերը վաճառվում են ժամը 8:30-ից սկսած: Աշտարակներով անցկացվում են մինի-էքսկուրսիաներ, որոնք իրենց մեջ ներառում են տեղեկություններ շինության մասին, այցելություն շենքերի մեջտեղի կամուրջ և 86-րդ հարկում գտնվող տեսահարթակ: Էքսկուրսիան արժի 32 դոլլար: Առանց ուղեկցորդի տեսահարթակ մտնել չի թույլատրվում:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոնաս աշտարակները երևում են մի շարք ֆիլմերում ու խաղերում`

  • Քեթրին Զետա-Ջոնսի և Շոն Քոններիի մասնակցությամբ «Թակարդ» ֆիլմում[3]
  • Hitman 2: Silent Assasin խաղում (որոշ գործողություններ կատարվում են աշտարակներից մեկում)[4]
  • «Ապոկալիպսիսի գաղտնաբառը» ֆիլմում
  • «Կյանքը մարդկանցից հետո» վավերագրական ֆիլմաշարում (մարդկանց վերացումից 75 տարի անց ընկնում է շենքերի մեջտեղի կամուրջը, իսկ 500 տարի անց փլվում է աշտարակներից մեկը, ընթացքում բախվելով երկրորդին, այդպիսով ոչնչացնում է ողջ համալիրը):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wee, C. J. Wan-Ling, April Stonghold, James Parpan Almeda (2002). Local cultures and the "new Asia": the state, culture, and capitalism in Southeast Asia. Institute of Southeast Asian Studies. p. 193.
  2. Moskal, Greg (2004). Modern Buildings: Identifying Bilateral and Rotational Symmetry. New York: Rosen Classroom. էջ 28. ISBN 0-8239-8989-5. 
  3. «Filming Locations for Entrapment»։ imdb.com։ Internet Movie Database։ Վերցված է հոկտեմբերի 21, 2012 
  4. «Hitman 2 Silent Assassin Prima Official eGuide»։ Scribd.com։ 2012-12-26։ Վերցված է 2013 թ․ հունիսի 14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]