Պետեր Ֆրյոյդֆելդտ
Քաղաքացիությունը | Շվեդիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 14, 1963 (60 տարեկան) | ||
Ծննդավայր | Էսկիլստունա | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Պետեր Ֆրյոյդֆելդտ[1] (շվեդ.՝ Peter Fröjdfeldt,նոյեմբերի 14, 1963, Էսկիլստունա), շվեդ ՖԻՖԱ-ի ֆուտբոլային մրցավար։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցավարի կարիերան սկսել է 1992 թվականին, երբ դեռ բենդիի խաղացող էր։ Ի սկզբանե սպասարկել է Շվեդիայի ցածր լիգաների հանդիպումները, 1997 թվականին հրավիրվել է Ալսվենսկան (Շվեդիայի բարձրագույն դիվիզիոն), որտեղ վարել է 215 հանդիպում[2]։ 2001 թվականին ստացել է ՖԻՖԱ մրցավարի կատեգորիա[3], այնուամենայնիվ, նա այնքան հայտնի չէր, որքան իր հայրենակից Անդերս Ֆրիսկը, որը վարում էր 2000 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղը։ Միայն 2005 թվականին մեծ սպորտից Ֆրեսկոյի հեռանալուց հետո Ֆրյոյֆելդին սկսել են վստահել շատ կարևոր հանդիպումների մրցավարությունը։ Հենց 2005 թվականին ճանաչվել է Շվեդիայի լավագույն մրցավար[3]։
Կարիերայի սկանդալային ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Ֆրյոյդֆելդտը աշխատել է մի քանի կարևոր հանդիպումներում։ Պետերի համար առաջիններից մեկը դարձել է 2008 թվականի ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչը, որում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 2:0 հաշվով հաղթել է «Ռեյնջերսին»։ Եզրափակչի մրցավարության հետ կապված Ֆրյոյդֆելդտի դեմ որևէ պահանջ չի ներկայացվել։ Բացի այդ, շվեդ մրցավարն իրավունք է ստացել դատելու Եվրոպայի առաջնության երեք հանդիպում՝ C խմբում Նիդեռլանդներ-Իտալիա հանդիպումը, A խմբում Չեխիա-Թուրքիա հանդիպումը և 1/4 եզրափակչի Գերմանիա-Պորտուգալիա հանդիպումը, և բոլոր երեք խաղերում նրա որոշումները դժգոհություն են առաջացրել։ Նիդերլանդներ-Իտալիա (3:0) խաղում Ֆրյոյդֆելդտը հաշվի է առել Ռուդ վան Նիստելռոյի գոլը, որը խփվել էր իբր «խաղից դուրս» վիճակից[4], Վեսլի Սնեյդերի փոխանցումից հետո դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը բռունցքներով դուրս է մղել գնդակը դարպասային հրապարակից, սակայն իտալացիների պաշտպան Կրիստիան Պանուչին հեռացվել է խաղադաշտից։ Իտալացիների դանդաղկոտությունից օգտվել է Վան Նիստելռոյը՝ ստանալով հերթական փոխանցումը և խփել է ուղիղ դարպասի կենտրոն։ Բուֆոնը, որը չի արձագանքել հարվածին, սուլիչից հետո մրցավարից պահանջել է չեղարկել գոլը «խաղից դուրս» վիճակի պատճառով, սակայն Ֆրյոյդֆելդտը մնացել է անդրդվելի․ Պանուչին եղել է խաղի մեջ, և դա հաստատել է մրցավարի օգնական Շտեֆան Վիտբերգը[5]։ Իտալացիների բողոքարկումն ՈւԵՖԱ-ին ապարդյուն էր, Ֆրյոյդֆելդտը չի պատժվել, իսկ գոլը չի չեղարկվել[6]։ Այս պահը նախադեպ է դարձել, և Պետերի որոշման շնորհիվ այդ ժամանակից ի վեր պաշտպանվող թիմի խաղացողը, որը դաշտից դուրս էր թողել դարպասային գիծը, «խաղից դուրս» դիրքը որոշելիս պայմանականորեն համարվել է դարպասային գծում։ Չեխիա-Թուրքիա իր երկրորդ խաղում (2:3) հայտնի փաստ է դարձել ոչ միայն 0:2 հաշվի ժամանակ Թուրքիայի սենսացիոն քամբեքը և դրան հաջորդած հաղթանակը, այլև հանդիպման վերջում դարպասապահ Դեմիրել Վոլկանի հեռացումը Յան Կոլերի հետ ծեծկռտուքի պատճառով։ Թուրքերը հասել էին փոխարինման իրենց սահմանագծին, և դաշտային խաղացողը մտել է դարպաս, սակայն չեխերը մնացած ժամանակում նույնիսկ չեն փորձել հարվածներ կատարել դարպասին։ Վոլկանի հեռացումը առաջացրել է թուրքերի դժգոհությունը[7], սակայն ՈւԵՖԱ-ն օրինաչափ է ճանաչել մրցավարի այս գործողությունը[8]։ Վոլկանը որակազրկվել է միանգամից երկու խաղով, սակայն Ֆրյոյդֆելդտը 11-մետրանոց չի սահմանել[9]։ Գերմանիա-Պորտուգալիա (3:2) երրորդ խաղում Ֆրյոյդֆելդտը կրկին գոլ է հաշվել վիճահարույց իրավիճակում, Գերմանիայի հավաքականի ավագ Միխայել Բալակը խաղային դրվագներից մեկում հրել է Պաուլո Ֆերեյրային, ապա նաև դարձել է գոլի հեղինակ։ Ֆրյոյդֆելդտը, չնայած հարձակման գծում խախտումներին, որոշում է կայացրել հաշվի առնել գոլը։ Արդյունքում գերմանացիները հաղթել են 3:2 հաշվով, իսկ նույն օրը երեկոյան շվեդական թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնք դատապարտում էին մրցավարի արարքը[10]։ Այնուամենայնիվ, Պետերը չի լքել առաջնությունը և եզրափակչում աշխատել է որպես պահեստային մրցավար։ Տարեվերջին շվեդը դատել է ևս մեկ խաղ, այս անգամ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Գերմանիա-Ռուսաստան հանդիպումը[11]։ Գերմանացիները հաղթել են 2:1 հաշվով, իսկ ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Ալեքսեյ Սպիրինը ոչ մի բողոք չի ներկայացրել շվեդ մրցավարին[12], չնայած Մայքլ Բալակի մի քանի սիմուլյացիաների։ Մրցաշրջանի ավարտից հետո Ֆրյոյդֆելդտն ավարտել է մրցավարի կարիերան։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրում է լսել շվեդական ժողովրդական երաժշտություն[13]։ Սիրած սպորտաձևեր՝ դահուկներ[13] և գոլֆ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Также встречается написание Ֆրյոյֆելդտ
- ↑ Fotbollskanalen.se — «Färdigflöjtat för Fröjdfeldt» Արխիվացված 2011-05-10 Wayback Machine
- ↑ 3,0 3,1 3,2 «Peter Fröjdfeldt bio». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Нидерланды 3:0 Италия (первый гол). Трансляция с НТВ+ ՅուԹյուբում
- ↑ «Uli: The commentators competition». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Ref right to award Ruud goal, says UEFA Արխիվացված 2012-10-23 Wayback Machine, ESPNsoccernet
- ↑ «Фатих Терим: 50 лет Турция ждала этой победы. Мы не имели права играть плохо». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Referee right to dismiss Volkan, Terim says Արխիվացված 2012-10-23 Wayback Machine, ESPNsoccernet
- ↑ Судья — скандинав! Արխիվացված 2019-06-09 Wayback Machine (ռուս.)
- ↑ Fröjdfeldt’s miss brought Portugal down Արխիվացված 2009-01-05 Wayback Machine (շվեդ.)
- ↑ Германию и Россию рассудит Фрейдфельдт
- ↑ «Алексей Спирин: «Фрейдфельдт отсудил на отлично»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 13,0 13,1 «Профиль на сайте, посвящённом Евро-2008». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте Шведского футбольного союза (շվեդ.)
- Профиль на сайте worldreferee.com Արխիվացված 2016-11-17 Wayback Machine (անգլ.)
- Профиль на сайте weltfussball.de (գերմ.)
|