Պետեր Իլեմնիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Պետեր Իլեմնիցկի
Bustara P. Jilemnickeho.jpg
Ծնվել է մարտի 18, 1901({{padleft:1901|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:18|2|0}})[1]
Ծննդավայր Լետոգրադ, Ուստի-նադ-Օրլիցի շրջան, Pardubice Region, Չեխիա
Վախճանվել է մայիսի 19, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:19|2|0}})[2] (48 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ[2]
Մասնագիտություն գրող, մանկավարժ և լրագրող
Լեզու սլովակերեն
Քաղաքացիություն Flag of the Czech Republic.svg Չեխիա
Flag of Slovakia.svg Սլովակիա
Կուսակցություն Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ ժողովրդական արտիստ
Ամուսին Ružena Jilemnická
Peter Jilemnický Վիքիպահեստում

Պետեր Իլեմնիցկի (սլովակ.՝ Petr Jilemnický; մարտի 18, 1901({{padleft:1901|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:18|2|0}})[1], Լետոգրադ, Ուստի-նադ-Օրլիցի շրջան, Pardubice Region, Չեխիա - մայիսի 19, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:19|2|0}})[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), սլովակ արձակագիր, սցենարիստ, լրագրող, մանկավարժ: Լետոգրադի պատվավոր քաղաքացի:

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակյան ապստամբության թեմային առաջիններից մեկը դիմեց Պետեր Իլեմնիցկին՝ նախապատերազմյան հայտնի վեպերի՝ «Չհերկված դաշտի», «Մի կտոր շաքարի» հեղինակը, վեպեր, որոնք սլովակյան գրականության մեջ դնում էին սոցիալիստական ռեալիզմի հիմքերը։ «Քրոնիկի» մեջ (1947) գրողը վերարտադրեց հակաֆաշիստական դիմադրության պատկերը՝ ընդհուպ մինչև զինված ապստամբությունը:

Այս գրքում ամեն ինչ կոչված է ընթերցողի ուշադրությունը կենտրոնացնելու պատմական փաստի վրա, ընդգծելու նրա կարևորությունը, ամբողջ ժողովրդի և յուրաքանչյուր սլովակի ճակատագրի համար, այդ նպատակն են հետապնդում և՛ իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը, և՛ հեղինակի կողմից ընտրված գործողության վայրը՝ անտառների մեջ կորած սլովակյան խուլ գյուղը Գրոնի ափին, և՛, վերջապես, պատումի ձևը, ապստամբության մասնակից անտառապահ Գոնդաշի անշտապ խոսքը։ Ազատագրական գաղափարների բարոյական մեծ ուժը մարմնավորված է հերոսների էվոլյուցիայի մեջ։ Կարելի է հետևել, թե ինչպես են փոխվում իր՝ պատմողի, նրա կնոջ և մյուս հերոսների հայացքները։

Սյուժեի դրվագները, առանձին մանրամասները չեն վարագուրում ապստամբության հեղինակային գնահատականը։ Համեստ անտառապահ Գոնդաշի բերանով, որը կարծես պատմում է միայն այն ահեղ օրերին իր գյուղի կյանքի մասին, Իլեմնիցկին բացահայտում է Սլովակյան ազգային ապստամբության պատմական և սոցիալ-հոգեբանական առաքելությունը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118712144 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Илемницкий Петер // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Արտասահմանյան գրականության պատմություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1985, էջ 603-604: