Պետեր Աբլինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետեր Աբլինգեր
Ծնվել էմարտի 15, 1959(1959-03-15)[1] (65 տարեկան)
Schwanenstadt, Ֆյոկլաբրուք, Վերին Ավստրիա, Ավստրիա[2]
Երկիր Ավստրիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունդաշնակահար և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԱնդամակցությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
Կայքablinger.mur.at

Պետեր Աբլինգեր (մարտի 15, 1959(1959-03-15)[1], Schwanenstadt, Ֆյոկլաբրուք, Վերին Ավստրիա, Ավստրիա[2]), ավստրիացի դաշնակահար և կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետեր Աբլինգերը երաժշտություն է սովորել Գրաց քաղաքում՝ Յեստա Նոյվիրտի մոտ, իսկ Վիեննայում՝ Ռոման Հաուբենշտոկ-Ռամատիի մոտ։ 1982 թվականից բնակվում է Բեռլինում։ 1994 թվականից զբաղվում է էլեկտրաակուստիկայով և ձայնային ինստալյացիաներով։ 1993 թվականին ստացել է Գրացի երաժշտության համալսարանում պրոֆեսոր աշխատելու հրավեր։ 2012 թվականի մայիսին Աբլինգերը նշանակվել է Բեռլինի Գեղարվեստի ակադեմիայի անդամ, որի հրավերը նա ընդունել է առանձնակի ուրախությամբ։

Անդամակցությունը պահանջում է, որ կոմպոզիտորները ակտիվորեն մասնակցեն ակադեմիայի զարգացմանը, որպեսզի ապագայում արդյունավետ արդյունք ցույց տան ժամանակակից երաժշտական տեխնոլոգիաների զարգացման գործում[3]։

Հորինել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ռոյալին բառացիորեն խոսել անգլերեն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #122952057 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Neue Mitglieder der Akademie der Künste» (գերմաներեն). www.adk.de. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Австриец научил рояль вещать человеческим голосом». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]