Պետերիս Գաուդինշ
Պետերիս Գաուդինշ լատիշ․՝ Pēteris Gaudiņš | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Լատվիա |
Մասնագիտություն | դերասան |
Պետերիս Գաուդինշ (լատիշ․՝ Pēteris Gaudiņš, հուլիսի 26, 1954, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և լատվիական թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետերիս Գաուդինը ծնվել է 1954 թվականի հուլիսի 26-ին Ռիգայում, բժիշկների ընտանիքում։ Նրա հայրը՝ պրոֆեսոր Էրնեստս Գաուդինշը (լատիշ․՝ Ernests Gaudiņš), Լատվիայի գլխավոր օտոլորինոլոգն էր։
Ավարտել է Ռիգայի ֆիզիկամաթեմատիկական թեքումով 1-ին միջնակարգ դպրոցը (1972), ինչպես նաև Լատվիայի Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան պետական կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը (1977)։
Սովորել է Ռիգայի բժշկական ինստիտուտում (1972-1973), ինչպես նաև հաճախել է Ռիգայի կինոստուդիայի կինոդերասանի ժողովրդական ստուդիան։
1977 թվականին դարձել Յան Ռայնիսի անվան թատրոնի դերասան. այստեղ խաղացել է քնարական և հումորային դերեր։
Նկարահանվել է կինոյում։ Դեբյուտը կատարել է 1973 թվականին՝ նկարահանվելով ռեժիսոր Գունար Պիեսիսի «Փչի՛ր, քամի» ֆիլմում[1]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 — Փչի՛ր, քամի — Գատին
- 1974 — Հարձակում գաղտնի ոստիկանության վրա — Չոմս
- 1976 — Մոտոցիկլիստների ամառը — Մարիս
- 1976 — Վարպետը — Արթուր Սկրուվե
- 1976 — Այս վտանգավոր դուռը դեպի պատշգամբ — Նորմունդ
- 1978 — Թատրոն — Ռոջեր, Ջուլիի որդին
- 1979 — Մի բաժակ ջուր — Արթուր Մեշեմ, թագավորական գվարդիայի կապիտան
- 1979 — Վիրավոր լռություն — Ստասիս Շալնա
- 1980 — Բուգից մինչև Վեսլա
- 1981 — 34-րդ շտապ օգնությունը — Պյոտր, ռազմական հակահրդեհային ուսումնարանի կուրսանտ
- 1982 — Բալլադ բարեսիրտ ասպետ Այվենհոյի մասին — Այվենհո
- 1982 — Մամա Մարիա — Բորիս Վիլդե
- 1983 — Հյուսիսի շրջմոլիկները
- 1984 — Կանկան անգլիական զբոսայգում — Նիկոլայ Մարտինեց
- 1985 — Խաղը կկայանա ցանկացած եղանակի — դատապաշտպան
- 1985 — Կրկնակի ծուղակ — Վալդիս Յանովիչ Վիթլոս, քննիչ
- 1987 — Լուսանկար կնոջ և վայրի վարազի հետ — Ռուդոլֆ, լուսանկարիչ
- 1988 — Իֆ դղյակի կալանավոր — Մակսիմիլյան Մորել
- 1989 — Պարերեկույթի դաշնակահար — Օյար Լազդա
- 1990 — Զիթարովների ընտանիքը — էպիզոդ
- 1990 — Շուն, որը կարող էր երգել — Լարս Կոնոն
- 1991 — Գանգստերները օվկիանոսում — Ստյուարթ Դոնալդ
- 1991 — Զևսի զենքը — Դըն Բարին երիտասարդ հասակում
- 1991 — Շուն, որը կարող էր երգել
- 1992 — Դուպլետ — սանիտար
- 1992 — Գլխի գինը — Ժանվյեի տեսուչ
- 2003 — Պիթոն — հրշեջ
- 2004 — Կարմիրկապելլա — գերմանական սպա
- 2004-2007 — Ռիգայի պահպանությունը — մայոր Բիշոֆ
- 2007 — Ուրիշի կյանք — Ուլդիս
- 2011 — Երազանքի հրաման 1935
- 2015 — Աստղով ծնվածը — հերոսուհու հայրը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse. — Rīga : Preses nams, 1999-. — (Latvija un latvieši). 1.sēj. A-J. — 1999. — 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0 (լատիշերեն)