Մոտոցիկլիստների ամառը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոտոցիկլիստների ամառը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1]
Թվական1975
Լեզուռուսերեն
ՌեժիսորUldis Brauns?
ԵրաժշտությունՄարգերիս Զարինշ
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն70 րոպե[1]

Մոտոցիկլիստների ամառը (լատիշ․՝ «Motociklu vasara»), 1975 թվականին Ռիգայի կինոստուդիայում նկարահանված ֆիլմ՝ երիտասարդական դրամա[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր 18-ամյա տարեդարձի օրը Մարիսը նվեր է ստանում մոտոցիկլ, որի մասին երկար էր երազել։ Ընկերների հետ միասին Մարիսը քաղաքից դուրս է գնում և սլանում է պողոտայով։ Ճանապարհին հանդիպում են հարսանեկան մեքենաների և ծանոթանում հարսի ու փեսայի հետ։ Հարսանքավորներին մտահոգում է միայն արարողությունը առանց պատահարի ու բարեհաջող անցկացնելու հարցը, և միայն հարսնացուն է անտարբեր ամեն ինչի նկատմամբ։ Նա ամուսնանում է առանց սիրելու։ Քամին տանում է հարսի քողը, որ ընկնում է ծառի ճյուղին։ Մինչ բոլորը զբաղված են քողն իջեցնելու խնդրով, Մարիսն Ինեսեին առաջարկում է փախչել։ Աղջիկը համաձայնում է, և նրանք երկուսով սլանում են բոլորից հեռու՝ նոր մոտոցիկլով մեկնելով ռոմանտիկ ճանապարհորդության։ Նրանք միասին անցկացնում են երկու օր։ Առաջին գիշերն անցկացնում են մի ծեր զույգի տան հետնաբակում, իսկ երկրորդ գիշերը մնում են անտառում վառված խարույկի մոտ՝ բաց երկնքի տակ։

Մարիսը հասկանում է, որ սիրահարվել է։ Ինեսեն, հիշելով տատի խոսքերը, թե պետք չէ շտապել կյանքի ընկերոջ ընտրության հարցում, գաղտնի հեռանում է։ Մարիսը իր մոտոցիկլով մեկնում է նրան որոնելու։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս դերասանները ներկայացված են որպես էպիզոդիկ դերեր կատարողներ։

  • Աստրիդա Կայրիշա
  • Կառլիս Սեբրիս
  • Բենիտա Օզոլինյա
  • Էդուարդ Պավուլս
  • Վիրկավա Գունտա
  • Ռոլանդս Զագորսկիս
  • Օլգա Կրումինյա
  • Վայրոնիս Յականս
  • Գունա Բալոդե
  • Պաուլ Բուտկևիչ
  • Գիդո Կոկարս
  • Անիտա Տամուլենա
  • Օլգերտ Կրոդերս
  • Վիսվալդիս Վալդմանիս
  • Լեոնս Ռինդուլիս
  • Էռնեստ Շկիտլերիս
  • Ռ. Յոնուշաս
  • Լայմոնիս Բլոկս
  • Ռոլանդս Պրիեդիտիս
  • Ռոմանս Նեյմանիս
  • Օլգերտս Սվիլանս
  • Անդրիս Սելևիչս

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Անդրիս Յակուբանս, Էլմարս Անսոնս
  • Բեմադրող Ռեժիսոր՝ Ուլդիս Բրաունս
  • Բեմադրող օպերատորներ՝ Իվարս Սելեցկիս, Կալվիս Զալցմանիս
  • Նկարիչ՝ Ուլդիս Պաուզերս
  • Կոմպոզիտոր՝ Մարգեր Զարինիշ
  • Հնչյունային օպերատոր՝ Իգոր Յակովլև
  • Մոնտաժը՝ Մայա Ինդերսոնե
  • Հագուստի նկարիչ՝ Դագմա Մելնարե
  • Գրիմը՝ Ռ. Ուբարե
  • Ռեժիսոր՝ Բ. Զանդե
  • Ռեժիսորի օգնականներ՝ Ռ. Էրտներե, Ա. Ժուկովսկիս
  • Օպերատոր՝ Ի. Հոֆմանիս
  • Տնօրեն՝ Արթուր Բալոդիս[3]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը նկարահանվել է Կուլդիգայի արվարձաններում, որտեղ իր մանկությունն է անցկացրել ֆիլմի ռեժիսորը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]