Թատրոն (ֆիլմ, 1978)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թատրոն
լատիշ․՝ Teātris
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքԹատրոն
Թվական1978
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅանիս Ստրեյչ
ԴերակատարներՎիյա Արտմանե, Գունար Ցիլինսկի, Իվար Կալնինշ և Lilija Amerika?
ՕպերատորՀարի Կուկելս
ԵրաժշտությունՌայմոնդ Պաուլս
Նկարահանման վայրՌիգա
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն136 րոպե

Թատրոն (լատիշ․՝ Teātris), խորհրդային գեղարվեստական երկսերիանոց ֆիլմ, որը նկարահանվել է Ռիգայի կինոստուդիայում։ Ռեժիսորը Յանիս Ստրեյչն է։ Սոմերսեթ Մոեմի համանուն վեպի էկրանավորումներից մեկն է։ Ֆիլմի բնապայման նկարահանումներն արվել են Ռիգայում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիա Լամբերտը (Վիյա Արտմանե) դերասանուհի է, լոնդոնյան թատերական աշխարհի աստղ։ Նա կայուն կենսակերպ է վարում. բեմական անփոփոխ հաջողություն, բարձր վարկանիշ, երկարատև երջանիկ ամուսնական կյանք դերասան, ռեժիսոր և թատրոնի տնօրեն Մայքլ Գոսելինի հետ (Գունար Ցիլինսկի)։ Ունի հասուն որդի` Ռոջերը։

Անցնելով գավառական դերասանուհուց մինչև համաշխարհային ճանաչման աստղի ճանապարհը, հասնելով մասնագիտական վարպետության բարձունքին` Ջուլիան լիարժեք երջանիկ չէ։ Ամուսնու` Մայքլի հանդեպ կիրքը վաղուց անցյալում է, նրա անսահման քնքշությունն ու մեծ կիրքն անցել են։ Դրանց փոխարինել են ներողամիտ բարությունն ու թեթև արհամարհանքը Մայքլի, երկար տարիներ Ջուլիային անպատասխան սիրահարված երկրպագու լորդ Չարլզ Տէմմերլիի և այն բոլոր տղամարդկանց հանդեպ, որոնք փորձում են արժանանալ նրա բարյացակամ վերաբերմունքին։

Նույնկերպ Ջուլիան սկզբից վերաբերվում է նաև իր տաղանդն աստվածացնող երիտասարդ հաշվապահ Թոմ Ֆենելին (Իվար Կալնիշ)։ Սակայն սկզբից ամաչկոտ թվալով` Ֆենելն անսպասելիորեն գրավում է Ջուլիային և դառնում նրա սիրեկանը։ Տիկին Լեմբերտի հավասարակշռված ու կայուն կյանք են ներխուժում սիրո հիացմունքն ու կրքոտ ցանկության առկայծումները։ Սակայն դրա հետ մեկտեղ այնտեղ կան նաև խանդի տառապանքներ, անհանգստություններ երիտասարդության կորստի համար (հատկապես որ ակնհայտ է Ջուլիայի սիրելիի «սատանայական երիտասարդությունը»)։ Ամեն դեպքում, նա ամբողջապես տրվում է իրեն համակած զգացմունքներին։

Ժամանակի ընթացքում Ջուլիան իմանում է, որ Թոմի հետ իր հարաբերությունները վնասել են իր հեղինակությանը, դրանց մասին բամբասում են և հատկապես` իր ընկերոջ սնափառության պատճառով։ Ջուլիան ստիպված է ինքն իրեն խոստովանել, որ Թոմն իրեն չի սիրում, այլ ինքը նրա համար ուղղակի «անցաթուղթ» էր դեպի բոհեմի ու ազնվականության աշխարհ, որտեղ նա արդեն ամրապնդել է իր դիրքն ու բարելավել իր ֆինանսական դրությունը։

Ջուլիայի համար ամենածանր հարվածը լինում է Թոմի դավաճանության մասին լուրը. ի դեպ խոսքը ոչ թե սովորական սիրախաղի մասին է, այլ Թոմը լուրջ հարաբերություններ է հաստատել երիտասարդ անտաղանդ դերասանուհու` Էվիս Կրայտայի հետ (Մայա Էգլիտե)։ Սա դառնում է վերջին հարվածը։

Հերոսուհին ծանր խնդրի առջև է կանգնած. հաղթահարել իր զգացմունքներն անարժան տղամարդու հանդեպ, փրկել իր հեղինակությունը, վրեժ լուծել մրցակցուհուց և վերջապես, նորից սկսել ղեկավարել իր սեփական կյանքը։

Իր դերասանական տաղանդի և մասնագիտական վարպետության շնորհիվ նա ապահովում է Էվիսի պրեմիերայի ձախողումը։ Եվ նա ամեն ինչ այնպես է կազմակերպում, որ ոչ ոք չի հասկանում, որ Էվիսի տապալումը հենց Ջուլիան է կազմակերպել։ Միայն Ջուլիայի ամուսինը` Մայքլն է գլխի ընկնում, որ Էվիսի ձախողումը` չնայած նրա անտաղանդությանը, իր կնոջ շնորհիվ է։

Հաջող բեմադրությունից հետո Թոմն շտապում է Ջուլիայի դիմահարդարման սենյակ և առաջարկում է նրան միասին հեռանալ, սակայն մերժում է ստանում։ Դերասանուհին թողնում է լրագրողներին ու երկրպագուներին և անում է այն, ինչ վաղուց երազում էր, սակայն միշտ հետաձգում էր. գնում է լավ ռեստորան` ընթրելու։ Ուսումնասիրելով ռեստորանում գտնվող մարդկանց` Ջուլիան նկատում է. «Ուշադիր նայեք այս մարդկանց։ Իսկական թատրոնն այստեղ է։ Իսկ իրական կյանքն այստեղ է (ցույց է տալիս սիրտը)»։

Դերերում`[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիյա Արտմանե` Ջուլիա Լամբերտ
  • Գունար Ցիլինսկի` Մայքլ Գոսելին, Ջուլիայի ամուսինը
  • Իվար Կալնինշ` Թոմ Ֆենել
  • Յուրիս Ստրենգա` դրամատուրգ
  • Պետերիս Գաուդինշ` Ռոջեր, Ջուլիայի որդին
  • Էդուարդ Պավուլս` Ջիմ Լոնգտոն
  • Էլզա Ռադզինյա` Դոլի Դե Ֆրիզ
  • Մայա Էդլիտե` Էվիս Կրայտոն
  • Վալենտինս Սկուլմե` Լորդ Չարլզ Տամմերլի
  • Իգլա Վիտոլա` Իվի
  • Այվարս Լեյմանիս` Անջելո
  • Ռայմոնդ Պաուլս` դաշնակահար
  • Յանիս Ստրեյչ` հեղինակի տեսքստ
  • Ալեքսանդր Լեյմանիս` դրվագ
  • Լիլիտա Բերզին` Ջուլիայի մայրը
  • Էվալդս Վալտերս` կապիտան
  • Ռոմուլանդ Անցանս` դերասան
  • Բայբա Ինդրիկսոնե` դրվագ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Յանիս Ստրեյչ
  • Սցենարի հեղինակ` Յանիս Ստրեյչ
  • Կոմպոզիտոր` Ռայմոնդ Պաուլս (լուսագրերում նշված է որպես Ռայմոնդ Պաուլ)
  • Բեմադրող օպերատոր` Հարիյ Կուկելս
  • Բեմադրող նկարիչ` Անդրիս Մերկմանիս
  • Հնրյունային օպերատոր` Իգոր Յակովլև
  • Հագուստի նկարիչ` Վեչելա Վարսլավանե
  • Դիմահարդար-նկարիչ` Ռասմա Պրանդե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]